Այսօր՝ 20 հուլիսի 2018թ., 00:00

Ուշագրավ միջադեպ Մոսկվայում


Lragir.am-ը գրում է.Հայաստանում ուշադրության է արժանացել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի մի դրվագ:

 

Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի չի ունենա, որովհետև Հայաստանից ֆուտբոլի առաջնությանը ժամանել է ոչ թե ՀՀ նախագահն, այլ՝ վարչապետը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով այս դրվագը, ասել է, որ Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին. «Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Մոսկվա է ժամանել ոչ թե Հայաստանի նախագահը, այլ վարչապետը»:

Նա ասել է, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է: «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել և արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»:

Հնարավոր է՝ հասկացությունների ու մտքի ինչ որ թյուրըմբռնումներ են եղել Պեսկովի ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ, քաղաքականության մեջ նույնիսկ թյուրըմբռնումներն ունենում են որոշակի «ենթագիտակցական» շերտեր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պուտինը ծանոթացրել է Ալիեւին ու Փաշինյանին, երբ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընդամենը եղել է ծանոթություն, որեւէ այլ շփում ու խոսակցություն չի եղել:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա բանակցության կողմ, Հայաստանը չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն եւ բանակցելու է միայն իրեն վերաբերող հարցերով:

Հետաքրքիր է, որ բանակցության վերաբերյալ որոշակի նոր մոտեցում էր առաջարկել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ասելով, որ պետք է բանակցությանը գնալ այլ դիրքերից, պահանջելով ամբողջը եւ մանեւրի տեղ թողնելով:

Հայաստանի նոր իշխանության մոտեցումներն առայժմ հայեցակարգային ձեւակերպումներ չունեն: Մյուս կողմից, սա փորձ է փոխել բանակցության տրամաբանությունը եւ Ադրբեջանին զրկել որոշակի առավելությունից, որ Բաքուն բանակցային կոչվող գործընթացում ստացել է ՀՀ նախորդ վարչակարգի քաղաքականության արդյունքում:

Մինսկի խմբի համանախագահներից Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ դեմ չէ Արցախի մասնակցությանը, պայմանով, որ դրան համաձայնվեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մյուս երկու համանախագահներն առայժմ հրապարակային վերաբերմունք բարձր մակարդակով չեն հայտնել: Ադրբեջանը դեմ է:

Ադրբեջանի համար բանակցային գործընթացի տրամաբանության փոփոխությունը խնդրահարույց է: Բանն այն է, որ բանակցային գործընթացը «հաղթողական ու պահանջատիրության դիրքերից» նրա համար լավ հիմնավորում է իր երկրի ներսում, թե ինչու միլիարդների սպառազինություն ձեռք բերելու պայմաններով չի գնում ռազմական լուծման:

Մյուս կողմից, հասկանալի չէ, թե ինչի շուրջ էր բանակցում Հայաստանը: Եթե բանակցային գործընթացի իմիտացիան պահելու համար, որն իհարկե կարեւոր էր, միեւնույն է, նույնիսկ Ադրբեջանի իմիտացիոն առավելությունն այդ գործընթացում գնալով դառնում էր նաեւ բովանդակային:

Թեզը, թե եթե չմասնակցենք բանակցությանը, պատերազմ կլինի, շատ թույլ արդարացում էր, քանի որ պատերազմի սկսվել-չսկսվելը կապված չէ բանակցային գործընթացի հետ, եթե իհարկե հայերը չեն համաձայնվում հանձնել ամեն ինչ: Դա հստակ ցույց տվեցին 2016-ի ապրիլյան իրադարձությունները:

Հիմա, եթե հայկական կողմը բանակցությունը շարունակելու համար պնդում է Վիեննայի օրակարգը եւ Արցախի մասնակցությունը, Ալիեւը հայտնվում է էլ ավելի մեծ փակուղում:

Բանակցությունը նրա համար դադարում է լինել հաղթողական, մյուս կողմից՝ պատերազմը սկսելու համար անհրաժեշտ են արտաքին լուրջ երաշխիքներ, ինչպես նաեւ հայկական կողմի «երաշխիքը», որ պատերազմը կդադարեցվի անհրաժեշտ պահին:

Ադրբեջանի զինուժի ակտիվ շարժերը հայկական սահմաններին ըստ էության հայկական կողմին ճնշելու եւ բանակցային նախկին տրամաբանությանը վերադարձնելու փորձ են:

Ի՞նչ դիրքորոշում ունեն համանախագահները:

Պուտինն Ալիեւին ծանոթացրել է Փաշինյանի հետ: Դա Ալիեւին նոր իրավիճակի հետ համակերպելու փո՞րձ է, թե՞ պարզապես հյուրընկալողի «պարտականություն»:

Загрузка...
loading...
Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ Մելանիա Թրամփը սարսափել է Պուտինի հետ ձեռքսեղմումից. (Տեսանյութ) Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ «Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք». ի՞նչն է զայրացրել Վահե Տեր-Մինասյանին Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan