Այսօր՝ 20 հուլիսի 2018թ., 00:00

«Մունդիալ 2018»-ի բացումը. անտեսելով դիվանագիտական արարողակարգը


Գունեղ շոու, ֆանտաստիկ առաջին հանդիպում․ թերևս այսպես կարելի է հակիրճ նկարագրել նախօրեին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը և Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային խաղը:

 

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ որոշակի կազմակերպչական «թերացումներ», այնուամենայնիվ, կային: Խոսքը, մասնավորապես, բարձրաստիճան օտարերկրյա հյուրերի նստեցման մասին է:

Այսպես՝ առաջին շարքում, բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և FIFA-ի ղեկավար Ջիաննի Ինֆանտինոյից, նստած էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը (հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայի հավաքականն էր խաղալու առաջին հանդիպմանը, դա միանգամայն տրամաբանական էր), Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և բարձրաստիճան այլ հյուրեր:

Երկրորդ շարքում նստած էին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը, Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան, Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և այլք:

Կազմակերպչական թիմը երրորդ շարքը հատկացրել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամին, ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին և բարձրաստիճան այլ հյուրերի:

Թեև սա սպորտային միջոցառում էր, դա չի նշանակում, որ դիվանագիտական արարողակարգը կարելի էր անտեսել և առաջին շարքում տեղ հատկացնելով, օրինակ, Բոլիվիայի նախագահին՝ ետին պլան մղել ռազմավարական գործընկերներին:

Անհասկանալի էր մոտեցումը նաև հակամարտության կողմեր հանդիսացող երկրների ղեկավարների նստեցման կարգի վերաբերյալ, երբ Ի. Ալիևին տեղ էր հատկացվել առաջին շարքում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով նաև ռազմավարական գործընկեր է, երրորդ:

Հիշենք նաև, որ Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը բարձրաստիճան հյուրերի նստեցման կարգում նման ակնառու խնդիրներ չկային: Գրում է ՝Արցախուհի Սիմոնյան

Загрузка...
loading...
Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ Մելանիա Թրամփը սարսափել է Պուտինի հետ ձեռքսեղմումից. (Տեսանյութ) Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ «Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք». ի՞նչն է զայրացրել Վահե Տեր-Մինասյանին Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan