Այսօր՝ 20 հուլիսի 2018թ., 00:00

Սաշիկ Սարգսյանի որդին 2007 թ.-ին հրազենով կրակել է քաղաքացու վրա. գործը վերաբացվում է


ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռեւս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումը:

 

Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղեւոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով եւ հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության եւ հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։

Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլեւ Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղեւոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին:

Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղեւոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։

Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, եւ ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։

Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղեւոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. եւ Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:

Նոր երեւան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին:

Քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Загрузка...
loading...
Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ Մելանիա Թրամփը սարսափել է Պուտինի հետ ձեռքսեղմումից. (Տեսանյութ) Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ «Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք». ի՞նչն է զայրացրել Վահե Տեր-Մինասյանին Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan