Այսօր՝ 20 հուլիսի 2018թ., 00:00

Ինձ բացակա չդնեք․ հայտնիներ, ովքեր հաղթահարել են և հաղթահարում են քաղցկեղը


primenews.am-ը գրում է․

 

Ուռուցքի դեմ պայքարում հաղթելը ոգեշնչում է հիվանդ մարդկանց, իսկ առողջներին` խթանում լրացուցիչ հետազոտվելու։ Այն իրավմամբ կարող ենք համարել ամենավտանգավոր հիվանդությունը:

Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես է հնչում. երբեմն մարդիկ հուսալքվում են, մյուսներն էլ՝ ճիշտ հակառակը, պայքարում։ Հայտնի մարդկանց շրջանում էլ շատերը ուժեղ գտնվեցին և պայքարեցին դարի հիվանդության դեմ․

Երգահան Էդգար Գյանջումյանը դեռևս 10 տարի առաջ, սկսեց պայքարել․ անդադար բուժումներ, արտերկիր և այլն։ Նա արյան քաղցկեղ ուներ։

Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ երբեմն հուսահատության պահեր ապրում է, հետո ամեն բան կարգավորվում է՝ գիտակցում էր, որ գիտակցականն ամենաուժեղն է, ուստի թուլանալու վայրկյանի անգամ ժամանակ չունենալով, երգահանը պայքարեց և այժմ էլ ստեղծագործում է։

Կոմպոզիտորը նշում է, որ հատկապես կյանքի այդ փուլում իրեն օգնել է հավատն առ Աստված, իսկ այն գաղափարներն ու կարգախոսները, որոնցով ինքն առաջնորդվել է հիվանդության հաղթահարման ընթացքում, ամբողջացել են «Հավատա և աղոթիր» երգում:

Երգիչ Սամվել Գրիգորյանը ևս տարիներ առաջ ստիպված է եղել անցնելու այդ ամենի միջով։ Վիրահատություն է անցել Գերմանիայում։ «Հայաստանում հիվանդությունների ընկալումն այլ է: Մարդիկ բավականաչափ տեղյակ չեն դրան: Շատերը չգիտեն, որ հնարավոր է պայքարել չարորակ ուռուցքի դեմ:

Ախտորոշմանը անմիջապես հետևում է վախն ու սարսափը: Սկզբում ես էլ էի սթրեսի մեջ, որովհետև ես էլ էի անտեղյակ: Բայց կարողացա հավաքել ինձ և պայքարել: Տարբեր ճանապարհներ փնտրեցի:

Բուժման կուրսեր անցա Գերմանիայում, քանի որ գիտեի, որ այդ ոլորտի լավագույն մասնագետներն այնտեղ են: Իմ կարծիքով, մարդու առաջին օգնականը հենց հիվանդն ինքն է: Եթե նա շուտ է խուճապի մեջ հայտնվում, լավ կլինի՝ չիմանա ախտորոշման մասին:

Հիվանդությունս հաղթահարելուն օգնեցին Աստված և ապագայիս հանդեպ հավատը: Ես համոզված էի, որ ինձ հետ ոչինչ չի լինելու: Հիմա կյանքն ավելի շատ եմ սիրում ու գնահատում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ կարելի է ասել՝ վերածնվեցի»,-իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սամվել Գրիգորյանը։

Հ2 հեռուստաընկերության մեկնաբան Գայանե Փայտյանը դեռևս մի քանի տարի առաջ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Թե ինչ հիվանդություն էր, նա այդպես էլ չասաց, սակայն անընդհատ կյանքը վերարժեվորելու մասին մեկնաբանություններ էր գրում սոցիալական ցանցի իր էջում։

Վիրահատություններ, բուժում և այլն․․․Այժմ Գայանեն ունի 2 հրաշք փոքրիկ, վերադարձել է կրկին հեռուստատեսություն։ «Յուրաքանչյուն էլ կյանքի ընթացքում ենթարկվում է մեծ կամ փոքր փորձությունների:

Այդժամ ամենահեշտը կոտրվելն ու խեղճանալն է, պայքարելու կարողությունը հազար փակի տակ կողպելն ու թևաթափ լինելն է, Բարձրյալի ամենակարող ու հրաշագործ ուժին չհավատալն է….

Բայց սա ուժեղների համար չէ…. Առաջին հերթին Աստծո կամքով ես վերադառնում եմ եթեր, որից մինչ վերջին երեք ամիսը չէի հեռացել ոչ մի օր: Էլի չէի հեռանալու, բայց փորձությունն իմ դուռն էլ էր թակել:

Շնորհակալ եմ հրաշալի բժիշկներ»,- գրել էր իր էջում։

Երգչուհի Սյուզան Մարգարյանը ևս մինչև վերջ չբացելով փակագծերը այսպես է ասել իր հիվանդության մասին, այն համարելով չարաբաստիկ հիվանդություն, նշելով, որ շատ դժվար է ենթարկվում վերջնական բուժման, օրգանիզմը շարունակում է պայքարել․

«Անակնկալ ձևով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց։

Երևի Սիրուշոյի բնազդն էր, նա ստիպողաբար ինձ ուղարկեց ստուգման։ Դեռ որևէ բան չկար, անգամ նախանշաններ չկային, բայց հայտնաբերվեց չարաբաստիկ հիվանդություն։

Վիրահատություններից հետո, հուսամ, որ ամեն ինչ անցյալում է»,-ասել է երգչուհին։

Բոլորովին վերջերս լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում էր կատարել․ «Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին․․․․Ինձ բացակա չդնեք….

Հ.Գ. Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք: Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն, իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին:

Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբավում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել:Առաջ Աստված, տեսնենք ով ում…Սիրում եմ ձեզ»,-գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Загрузка...
loading...
Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ Մելանիա Թրամփը սարսափել է Պուտինի հետ ձեռքսեղմումից. (Տեսանյութ) Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ «Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք». ի՞նչն է զայրացրել Վահե Տեր-Մինասյանին Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan