Այսօր՝ 20 հուլիսի 2018թ., 00:00

Նման գործարքի հետ երբեք չեմ առնչվել. Ներսես Նազարյանը պարզաբանում է հայ աղջիկների վաճառքի մասին լուրերը


Newspress.am-ը գրում է․

 

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես 15 տարի առաջ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից ստեղծվել է մի «հանցախումբ»:

Խմբում ներգրավված են եղել ՀՀ ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության աշխատակիցներ. մասնավորապես նշվում են Գլխավոր Դատախազին առնթեր դատախազ Կարեն Կարապետյանի և Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները:

7 րոպե 38 վայրկան տևողությամբ տեսանյութում խոսվում է այն մասին, թե իբր այս թիմը զբաղվել է հայուհիների և նրանց երեխաների վաճառքով և խարդախությյամբ:

«Ինձ համար այս ամենը շատ ծիծաղելի է. ես նման գործունեության հետ երբեք ոչ մի առիթով ու ոչ մի կերպ չեմ առնչվել, իսկապես ծիծաղելի է: Արդեն որերորդ տարին է հերյուրանք է հնչեցնում մի մարդ, ում թվում է, որ եթե ծածկանունով է հանդես գալիս, մենք չգիտենք, թե ով է ինքը:

Նա հանցագործ է. շատերը չգիտեն, որ այդ մարդուն դատի են տվել իր կատարած խարդախությունների, հանցանքների ու ստորությունների համար»,- NEWSPRESS.am-ի հետ անդրադառնալով տեսանյութին՝ ասաց նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

Նա նկատում է, որ տարիներ շարունակ այդ անձը գրում է դատախազության ու ոստիկանության աշխատակիցների վրա՝ մեղադրելով նրանց տարբեր հանցանքներում: Ըստ Ներսես Նազարյանի, չստանալով այդ մարդկանց կողմից համարժեք արձագանք, այժմ էլ որոշել է իր մասին հերյուրանքեր ու զրպարտանք հնչեցնել:

«Ես Երևանում արդեն 55 տարի եմ ապրում ու շատերն ինձ գիտեն: Տեսանյութում ներկայացված մարդկանցից ոչ մեկի հետ կապ չունեմ ու չեմ ճանաչում այդ նրանց:

Այս հանցագործը փորձում է բոլորին համոզել, որ այն, ինչ ինքն է ներկայացնում ճշմարտություն է, անգամ հայտարարում է, թե ինտերպոլի կադրեր կան... եթե կա նման բան, թող հրապարակի այդ ինտերպոլի կադրերը, ապացուցի, որ նման բան կա, ինքն էլ ո՛չ թե ծպտյալ ու կեղծանունով ներկայանա, այլ տղամարդու նման կանգնի ու հայտարարի, որ դա ինք է անում, և դրա համար ունի այսինչ -այնինչ հիմքերը... բայց դա անում է մի հանցագործ, որը կապեր ուներ նախկին ռեժմի հետ և ոստիկանությունում հովանվորներ ուներ»,-նշում է Ներսես Նազարյանը:

Նա նկատում է նաև, որ դեռ առաջին անգամ տեսանյութի ի հայտ գալուց հետո, կանչել են իրեն հարցաքննության՝ կապված Կարեն Բաբակեխյանի հետ, սակայն պարզել են, որ Ներսես Նազարյանն այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի և ընդհարնապես այդ ամենը ոչ միայն իրականության հետ աղերս չունի, այլև այն ներկայացնողն ինքը հանցագործ է:

Նա անմիջապես կալանավորվել է, բայց ո՛չ թե ներկայացված տեսանյութի, այլ իր իսկ կատարած շատ ուրիշ հանցագործությունների համար:

Ներսես Նազարյանը նշում է, որ այդ մարդը դեռ պետք է երկար կրեր իր պատիժը, սակայն ժամանակից շուտ ազատ է արձակվել ու հիմա փորձում է կայանալ ու ինքնահաստատվել իր անունը կեղտոտ տեսանյութերում շահարկելով՝ մոռանալով սակայն, որ նախկին ռեժիմի իր հովանավորող հանցագործները այլևս չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Փաշինյանը բացահայտում է ահռելի գումարների նոր աղբյուրներ Մելանիա Թրամփը սարսափել է Պուտինի հետ ձեռքսեղմումից. (Տեսանյութ) Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ «Գոնե մի քիչ ՏՂԱ եղեք». ի՞նչն է զայրացրել Վահե Տեր-Մինասյանին Լավագույն բնական միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը բարելավելու համար Արմեն Սարգսյանը հետևել է Ֆրանսիա-Խորվաթիա խաղին «Մանկահասակ դեմքով անգիտակից երեխայի» իրական պատմությունը. նա 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից

Яндекс.Метрика
website by Sargssyan