Сегодня: 20 Июль 2018г., 00:00

Քոչարյանի ակնարկը Մանվել Գրիգորյանին. Նա պատրաստվում է ամենավատին


Lragir.am-ը գրում է․

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տալով Մարտի 1-ի թեմայով, ուշագրավ հայտարարություն է արել գեներալ Մանվելի մասով, որը 2008-ի փետրվարին պաշտպանության փոխնախարար էր ու ԵԿՄ նախագահը:

 

Քոչարյանը ասել է, որ փետրվարի 23-ին հավաքել է զինուժի հրամկազմին, որպեսզի ապահովի կարգապահությունը: Ըստ նրա, Մանվել Գրիգորյանը չի եղել հավաքին եւ նրա մասով ինքը հանձնարարել է, որ Մանվելին փոխանցեն՝ գնա տուն եւ տանը սպասի իր հետագա ճակատագրի վերաբերյալ որոշմանը:

Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը հիշել այդ դրվագը, պատմել այդ մանրամասնը, որի անհրաժեշտությունը թվում է թե չկա:

Քոչարյանը, ով ստացել է որպես վկա ներկայանալու ծանուցագիր, դեռ ՀՔԾ չներկայանալով արդեն սկսել է վկայություն տալ եւ Մանվել Գրիգորյանին դե ֆակտո անվանում է վախկոտ:

Բանն այն է, որ 2008 թվականի փետրվարյան զարգացումներում Մանվել Գրիգորյանն ունեցավ առանցքային դեր, համենայն դեպս առնվազն Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ:

Հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը բանակցում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի քաղաքական զարգացումների ծավալմանը զուգահեռ բանակը չօգտագործվի ժողովրդի դեմ: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հրապարակին հորդորեց վանկարկել Մանվելի անունը:

Ռոբերտ Քոչարյանը խոսում է դրան հաջորդած իր քայլերի մասին, ասելով, որ Մանվելին հանձնարարել է, այն էլ հեռակա՝ գնալ տուն եւ սպասել իր որոշմանը, իսկ մյուս երկրապահներին էլ՝ ցրվել:

Մանվելը գնացել է տուն: Վախեցել է Ռոբերտ Քոչարյանի զայրույթից:

Իսկ հրապարակի ժողովուրդը հույսը դրել էր Մանվելի վրա, թերեւս փորձում է ակնարկել Ռոբերտ Քոչարյանը, այդպիսով նրան մեղադրելով այդ ժողովրդին խաբելու, ավելորդ հույսեր տալու եւ իրավիճակը սրելու համար:

Քոչարյանն այդպիսով ըստ երեւույթին ուրվագծում է իր հնարավոր պաշտպանության սխեման, երբ բանը հասնի արդեն ոչ թե վկայի, այլ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի:

Կհասնի դրան, այսինքն Քոչարյանին կմեղադրե՞ն որեւէ բանի համար, թե ոչ, իհարկե բարդ է ասել, դա կախված է իրավապահների հմտությունից, որովհետեւ քաղաքական կամքի մասով հնչում են հավաստիացումներ ընդհուպ վարչապետի մակարդակով:

Բայց Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին առաջնորդվում է ռուսական հայտնի խոսքով՝ հուսա լավին, սակայն պատրաստ եղիր ամենավատին:

Նա ըստ երեւույթին փորձում է պատրաստվել ամենավատ սցենարին եւ այժմվանից «նախավարժանք» անել, կառուցելով իր պաշտպանությունն այն «թեզի» վրա, որ ժողովրդին հրապարակում խաբել են եւ իրավիճակը լարել, հասցնելով բախման անխուսափելիության:

Միեւնույն ժամանակ, սակայն, Մանվել Գրիգորյանի անվան հիշատակումը եւ նրա հետագա ճակատագրի մասին Քոչարյանի ակնարկը պարունակում է թերեւս մեկ այլ հետաքրքիր նրբերանգ:

Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը ԱԺ պատգամավորությունն էր, որ նա ապահովեց Սերժ Սարգսյանի շնորհիվ, ու հենց դրա համար էլ Գրիգորյանն այսպես ասած մուրճն էլ, ամեն ինչն էլ տալիս էր Սարգսյանի ձեռքը:

Քոչարյանն ըստ երեւույթին ակնարկում է, որ ինքը վաղուց էր ճանաչում Մանվել Գրիգորյանին, գիտեր, թե ով է նա եւ ինչպիսի մարդ, ու եթե նրա հետագա ճակատագիրը ինքը տնօրիներ, ապա Մանվել Գրիգորյանը կլիներ բոլորովին այլ տեղ:

Քոչարյանի տողատակում այն է, որ Մանվել Գրիգորյանը 2008-ի փետրվարի համար պատժի էր արժանի, մինչդեռ Սերժ Սարգսյանը հետագայում «նկուղից» հանել է Մանվել Գրիգորյանին եւ քաշել առաջ, դարձրել պատգամավոր:

Ի՞նչ է ակնարկում Քոչարյանը Սերժ Սարգսյանի եւ Մանվել Գրիգորյանի մասին, ու նրա ակնարկը առնչվում է տասնամյա վաղեմության դեպքերին, թե՞ ընդամենը մի քանի շաբաթ առաջ բացահայտվածին:

Загрузка...
loading...
В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan