ՊԲ-ում պաշտոնանակություններ են արվել՝ զինծառայողների ջրահեղձման գործով

Այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան խոսեց մայիսի 7-ին ջրահեղձ եղած զինծառայողների գործով քննության մասին:
Մովսես Հակոբյանը նշեց, որ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում երեք ժամկետային զինծառայողների ջրահեղձման դեպքով պաշտոնից ազատվել են զորամասի հրամանատարը և նրա երկու տեղակալները:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):