Այսօր՝ 15 սեպտեմբերի 2019թ., 00:00

Իլհամ Ալիևը «սեփականաշնորհում» է Սայաթ-Նովային


99- ամյակը նոր բոլորած ադրբեջանցիները կրկին փորձ են անում “գիտականորեն” ադրբեջանցի հռչակել Հարություն Սայադյանին՝Սայաթ Նովային…Այդ “գիտական աշխատությունը” լույս է տեսել Թբիլիսիում և անպայման,ըստ ազերիական ԶԼՄ-ներից մեկի,կաբացահայտի Սայաթ Նովայի ադրբեջանցի լինելու փաստը և մեծ տխրություն կպատճառի հայերիս…

Բացարձակ մտադրություն չունեմ անդրադառնալու հերթական ադրբեջանական զառանցանքին,քանի որ Սայաթ- Նովայի Ո՛Վ լինելը վաղուց բացահայտված է և ինչ-որ քոչվորների ներյկասի ջղաձգումները միայն ծիծաղ կարող են առաջացնել…Համոզված եմ,որ ռուսերենով լույս տեսած այս խեղկատակության լսարանը ոչ տեղացի ժողովուրդներն են,ովքեր կարող են հավատալ ազերիների հերթական այս կեղծիքին…Իլհամ բաբան չի դավաճանում ինքն իրեն… Նախթախավիարային դիվանագիտության վարպետ Իլհամ Ալիևը փորձում է գնել այն ամենն ինչ չունի երիտասարդ ադրբեջանցի ազգը՝պատմություն,հանրաճանաչ մարդկանց,խոհանոց,պատմական հուշարձաններ և այլն…

Թուրքերին չհարգող Նիզամիին առանց աղմուկի սեփականաշնորհելուց և թրքացնելուց հետո,որը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին և իր գագաթնակետին հասել արդեն Հեյդար Ալիևի կառավարման տարիներին,հիմա էլ ազերի-թուրքերը ակտիվորեն սեփականշնորհում են այն ամենը,ինչ կապ ունի ներկայիս Ադրբեջանի տարածքի հետ և բոլորին ով սխալվել և ստեղծագործել է թուրքերենով… Օրինակ՝ Կիրակոս Գանձակեցին,ըստ Բաքվի կեղծարարների ադրբեջանցի է,քանի որ ծնվել և ապրել է Գանձակում,որի գեղեցիկ անունը թուրքերն այլանդակել են և կոչում են Գյանջա…Այսինքն,ըստ Իլհամի,եթե դու սխալվել ծնվել ես ներկայիս Ադրբեջանի տարածքում,ապա դու թուրք ես…Դրա համար էլ նույն ալիևյան ԶԼՄ-ները թրքացնում են հրեաներին, հայերին, թալիշներին,լեզգիններին և այլ ազգի ներկայացուցիչներին, ովքեր մեծ փառքի են հասել թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս…

Սայաթ Նովան երկրորդ տարբերակի զոհն է…Ազերի կեղծարարները,ովքեր Սայաթ-Նովային թրքացնում են իրենց “գիտական” աշխատությունում մի կոպիտ սխալ են արել՝չեն կեղծել նրա անունը և կոչում են Հարութ,որը Հարությունի կրճատ ձևն է…Սա այն անուններից է,որը ունի հայկական ծագում և ծագել է հայերեն “հարություն” բառից՝ ակնարկությամբ Քրիստոսի հարությունը…Հետաքրիր է,քանի՞ հազար մահմեդական “Հարություն” է ապրում հիմա Ադրբեջանում…

Ազերիները,ովքեր կեղծարարությունների դիմելով փորձում են սեփականաշնորհել ուրիշների հարստությունը շատ արագ հենց իրենք էլ բացահայտում են սեփական սուտը…Հայտատարելով,որ խաչքարերը իրենց նախնիների՝կովկասյան աղվանների թողած մշակութային ժառանգություն է՝ջանադրաբար ոչնչացնում են դրանք…Նույնը վերաբերվում է Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցիներին…Սեփական պատմական և մշակութային ժառանգությունը ոչնչանցող ազգ ես դեռ չեմ տռսել…Միայն ադրբեջանցիներն են դիմում նման պատմամշակոջթային սադոմազոխիզմի…Տեսնես ինչու՞…

Հայտարարելով,որ Սայաթ-Նովան ազերի է,Բաքվում չեն էլ մտածում,որ նրա անունով փողոցներ,պուրակներ,դպրոցներ անվանակոչեն…Չեն մտածում,որովհետև իրենք շատ լավ գիտեն,որ հայերենով,վրացերենով և թուրքերենով ստեղծագործած Սայաթ-Նովան իրականում հայ է և չեն ցանակնում գյաուր հայի անունով կոչել ինչ-որ բան…Ի դեպ,”թուրք” Սայաթ-Նովան թաղված է Թբիլիսիի Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայր համարվող Սուրբ Գևորգ եկեղեցու բակում…

Չեմ զարմանա,եթե որոշ ժամանկա անց Հայրենական Մեծ պատերազմին որոշ դիվիզիաների պատմությունը կեղծող ադրբեջանցիները հայտարարեն,որ Շակաշենի (Խանլար) շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղում ծնված մարշալներ Բաղրամյանը և Բաբաջանյանը ևս թուրք են…Գրքեր գրեն նրանց մասին և մոռանան,թե ինչպես 1988 թ-ին տապալեցին գյաուր հայ մարշալների կիսանդրիները իրենց հարազատ գյուղում…
Հ.Գ.Ադրբեջանցի ազգի համար պատմություն նկարող Իլհամ Ալիևը պատրաստ է ամեն ինչի,նույնիսկ այնպիսի հիմարության ինչպես Սայաթ-Նովային թուրք հռչակելը…

Բայց ծիծաղելին նրանում է,որ նույն ազերի-թուրքերի կողմից քուրդ համարող Իլհամ Ալիևը չի կարող կեղծել սեփական ծագումնաբանությունը,քանի որ Ադրբեջանում դրա մասին բոլորն են տեղյակ…Ռուսերենով,անգլերենով և այլ լեզուներով գրքեր են հրատարակվում՝հարևան ժողովուրդների պատմությունը կեղծելու և այլ ազգերի ներկայացուցիչներին թրքացնելու համար…Ադրբեջաներենով այդպիսի հիմարություններ չեն գրվում…Թուրքը լավ գիտի,որ Սայաթ-Նովան,Կիրակոս Գանձակեցին և այլոք թուրք չեն…Գրքերով քոչվորին չես խաբի….

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ) «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video)

Яндекс.Метрика
website by Sargssyan