Այսօր՝ 15 սեպտեմբերի 2019թ., 00:00

«Ղարաբաղը շուտով կպայթի. պատերազմը գրեթե անխուսափելի է»


Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետների՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված վերջին զեկույցի գլխավոր եզրահանգման հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին:

Փորձագետը միաժամանակ ավելացնում է, որ հակամարտող կողմերի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե այդ պատերազմը սկսվի, որովհետև ռուսներին պետք է ոչ միայն Հայաստանը՝ որպես դաշնակից, այլև Ադրբեջանը, Վրաստանը, և Ռուսաստանը չէր ուզենա Ղարաբաղի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ:

«Ես վաղուց եմ այդ մասին գրում և ասում, որ Ղարաբաղի վրա ամպեր են կուտակվում, և պատերազմը գրեթե անխուսափելի է: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին, որովհետև ես բազմիցս գրել և ելույթ եմ ունեցել այդ խնդրի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պավել Ֆելգենհաուերը:

– Պարոն Ֆելգենհաուեր, իսկ կոնկրետ ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ կարող է նոր լայնածավալ պատերազմ սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի՞նչ գործոնների հիման վրա է նման եզրակացություն արվում:

– Որովհետև անընդհատ լինում են բախումներ, կորուստներ երկու կողմից, և դա տեղի է ունենում ոչ միայն Ղարաբաղում, այլև հակամարտության այլ հատվածներում, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներուժը, չկա նույնիսկ որևէ ակնարկ բանակցային գործընթացում որևէ առաջընթացի մասին, առայժմ չկա փոխզիջում կողմերի միջև՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ի վերջո, կողմերը նպատակադրված են պատերազմի և պատրաստվում են դրան բոլոր ուժերով: Եվ հատկապես Ադրբեջանում ներքին իրավիճակը նպաստում է դրան, ինչ-որ առումով՝ նաև Հայաստանում, բայց ավելի քիչ:

Ուստի, այո, իրադարձությունները զարգանում են պատերազմի ուղղությամբ: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին, որովհետև ես ելույթ եմ ունեցել և խոսել եմ դրա մասին թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում ռազմական թեմաներով կազմակերպված համաժողովների ժամանակ: Խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարծես որբացել է, ոչ ոք դրա մասին չի մտածում, և ոչ ոք դրանով չի զբաղվում: ԵԱՀԿ-ն շատ փոքր ներկայություն ունի: Երբ ես խոսում եմ մարդկանց հետ այդ համաժողովների ժամանակ, ինձ հարցնում են Ռուսաստանի, Ուկրաինայի մասին, ես ասում եմ՝ «շուտով Ղարաբաղը կպայթի», նրանք ինձ պատասխանում են՝ «ի՞նչ, իսկապես», հետո մի քիչ մտածում են ու ասում՝ «այո, միգուցե»:

Մի խոսքով՝ հիմնախնդիրը, պատկերավոր ասած, դուրս է մնացել միջազգային հանրության ռադարային էկրանից, շատ քչերն են դրանով զբաղվում, իսկ նրանք, ովքեր խորությամբ չեն ուսումնասիրում խնդիրը, ասում են՝ Ռուսաստանն է հրահրում պատերազմ: Բայց Ռուսաստանին պատերազմ պետք չէ, այն ոչ մի դեպքում ձեռնտու չէ Ռուսաստանին, թեև պատերազմն այսպես թե այնպես լինելու է: Սա վատ է, որովհետև ոչ ոք լրջորեն չի զբաղվում իրավիճակի հանգուցալուծմամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ) «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video)

Яндекс.Метрика
website by Sargssyan