Այսօր՝ 28 մայիսի 2020թ., 00:00

Բաքուն խիստ զայրացրել է Մոսկվային


«Ժամանակ»-ը զրուցել է Տարածաշրջանային հետա­զոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

-Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվել Ղարաբաղի շուրջ՝ մայիսի կե­սերին գրանցված ռազմա­կան սրացումից և դրան հաջորդած դիվանագիտական որոշ զարգացումներից հետո:

-Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու միայն դեպի ավելի վատը: Օրինակ՝ ԵԱՀԿ Երևա­նի գրասենյակի փակումը ուղ­ղակիորեն կապված է անվ­տանգության այս նոր միջա­վայրի առաջացման հետ: Միևնույն ժամանակ, թե’ Մինսկի խումբը և թե’ միջազգային հանրությունը գնալով ավելի շատ են առերեսվում այն փաս­տին, որ Ադրբեջանին այլևս չի հետաքրքրում իր միջազգային հեղինակությունը կամ միջազ­գային հանրությանը մաս կազմելը:

Մյուս կողմից, հակամարտու­թյան ամենաարագ փոփոխ­վող ասպեկտը Ռուսաստանն է և իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչու­թյամբ մոտ ժամանակներում:

-Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել շփման գծում միջազ­գային դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Որևէ նշանակություն ունի՞ այն հանգամանքը, որ սրա մասին հայտարարում է հենց Ռուսաստանի ներկա­յացուցիչը:

-Անկեղծ ասած՝ ես դրան չեմ հավատում: Ինձ համար դժվար է հավատալ համանախագահներից որևէ մեկի որևէ հայտարարությանը, եթե չկա կոնկրետ ապացույց, որ իրոք դիվանագիտական նոր ճեղքման հնարավորություն կա: Ավելին, եթե հիշենք, թե ինչ լուծում է ենթադրաբար առաջարկում այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ապա դա պիտի անհանգստացնի մեզ, ոչ թե հուսադրի: Չեմ կարծում, թե սա ինչ-որ առաջընթաց է, որովհետև իրականում սա նոր համաձայնություն չէ:

Դա այն խոստումն է, որը տվել է Ադրբեջանը ապրիլյան պատե­րազմից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում կա­յացած հանդիպումների ըն­թացքում: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ուստի, եթե սա համաձայնու­թյուն է, ապա բառը սխալ է ընտրված, որովհետև հիմա մի իրավիճակում ենք, երբ կողմերը սպասում են, թե երբ Ադրբեջանը պիտի կատարի այն, ինչ արդեն խոսք է տվել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan