Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00

Ինչպիսին է եղել հայ մտավորականությունը մեկ դար առաջ


Ցանկացած ազգ ունի իր մտավորականությունը և այդ ազգի զարգացման (կամ հետընթացի), հաղթանակների (կամ պարտության) և, առհասարակ, բոլոր փոքրիշատե էական գործընթացներում մտավորական կոչվող այդ շերտը այս կամ այն չափով ունենում է իր դերակատարումը:

Հայերիս պարագայում վերջին երկու դարում «մտավորականություն» եզրույթը եկել (կամ փոխառնվել է) ռուսաստանյան միջավայրից: Մենք ձեռնպահ կմնանք ռուսական մտավորականության բնութագրումից և նրան գնահատական տալուց` դա ռուսների գործն է, սակայն հարկ ենք համարում նշել, որ թե Ռուսական կայսրության օրոք, թե Խորհրդային կարգերի օրոք մեկուսի և առանձնակի ընդունել «զուտ հայ մտավորականությունը» որպես այդպիսին, այնքան էլ մեղմ ասած հիմնավորված և իրատեսական չէ:

Կայսրության գոյության պայմաններում առանձին` զուտ ազգային մտավորականություն չէր կարող գոյանալ և գործել «ըստ սահմանման»: Նա կարող էր կազմել կայսերական ամբողջական մտավորականության միայն մի մասը` այդտեղից բխող մոտեցումներով և դրանց անխուսափելի հեւտեւանքներով:

Այսօրվա Հայաստանում (և նրանից դուրս) բնակվող և որոշակի գործունեություն ծավալող մարդկանց խումբը, որոնց անվանում են մտավորականներ, հիմնականում խորհրդային կայսերական մտավորականությունից մնացած բեկորներն են` այդտեղից բխող մոտեցումներով և դրանց անխուսափելի հետեւանքներով:

Իսկ ինչպիսին է եղել հայ մտավորականությունը մեկ դար առաջ: Ստորև բերվող բնութագրումը պատկանում է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանին:
Նշենք, որ այդ տողերի հեղինակը ոչ կուսակցական ֆանատիկոս է, ոչ կիսագրագետ նորելուկ «թունդ հայրենասեր» և ոչ էլ այսօրվա լեզվով ասած մի ինչ-որ «աբիժնիկ»: Բնութագրողը բարձր պետական պաշտոններ զբաղեցրած (և այդ պահին էլ զբաեցնող) տոհմիկ ազնվական է, բարձր գրագիտության, գրչին հմուտ տիրապետող մի անձնավորություն:

Եկեք ընթերցենք պահպանված այդ մի քանի տողերը (Հայաստանի ազգային արխիվ, Ֆոնդ 477, ցուցակ 1, գործ 23, թերթ 1, բնագիր, ձեռագիր) և… կամրջելով դրանք այս օրերի հետ, ամենքս մեզ համար ամբողջացնենք պատկերը:
Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր Հուշեր` Հայաստանից դուրս ապրող հայ մտավորականության մասին 

Հայ ապիկար, փչացած ինտիլիգենցիան, որ իրան կադետ և ինչ որ էսէր, մէսէր էր անվանում, սիրում էր միայն քննադատել, հայհոյել և ծաղրել հայկական կառավարութիւնը: Զանազան պատրվակների և ձևերի տակ, նա խմբվել էր իր հայրենիքից դուրս, նա հետաքրքրվում էր իր հայրենի գործերով միայն առավոտները, սուրճի ժամանակ նոր լրագիր կարդալով: Նա անպատասխանատու և ձրի խորհուրդներ էր տալիս միշտ և ձանձրանում էր «Հայաստան» գալ և զբաղվել «հայկական» գործերով: Իսկ այդ մթնոլորտում այդ «Հայաստանը» հեղեղում էին բազմատեսակ մութ… (տեքստն այստեղ խզվում է)

Lragir.am. Ձեռագիրը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan