Այսօր՝ 19 հունվարի 2020թ., 00:00

Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյանի մարմինը


Կալիֆորնիայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեսյան կրտսերի մարմինը այն բանից հետո, երբ քննիչները վերադարձել են Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածք «փորձելով լրացուցիչ ապացույցներ գտնել»: Այդ տեղեկությունը CBS News-ին հաստատել են Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակում:

Տղայի մարմնի հայտնաբերման ճշգրիտ վայրը չի հաղորդվում:

tert.am-ը գրում է․ Տղայի հայրը՝ 35-ամյա Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է որդու սպանության մեջ, Լաս Վեգասից ուրբաթ օրը տեղափոխվել է Լոս Անջելես:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Արամազդ Անդրեսյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:

Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեսյանին որդու՝ Արամազդ Անդրեասյան-կրտսերի սպանության համար կասկածելու համար:


Մեղադրող կողմի կարծիքով՝ 35-ամյա տղամարդը, ով Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ է, որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու դին թաքցրել: Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:

Եթե նրա մեղքն ապացուցվի՝ տղամարդուն կարող է մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:

Լոս Անջելեսի շերիֆ Ջո Մենդոզայի խոսքով՝ Անդրեսյանի պահվածքի համար կարող էր պատճառ լինել որդու մոր հետ ցավագին ամուսնալուծությունը:

Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ) Հրապարակվել է Իրաքում ամերիկյան բազաների հրիթռակոծության տեսանյութը Ինչ էր գրել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը 16-ամյա աղջկան սպանելու մեջ մեղադրվողի հոր հայտարարությունները «Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞․ մի հատ տուպոյ վարչապետ ունենք»․ Չեքիջյանը՝ Փաշինյանին․ (VIDEO) Քարդաշյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին Միհրան Ծառուկյանի մոր արձագանքը՝ որդու և հարսիկի ամուսնությանը․․․ Սամվել Ալեքսանյանի գերշքեղ նվերը՝ զույգի հարսանիքին․ (Ֆոտո)

Яндекс.Метрика
website by Sargssyan