Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00

«Դրօի ու Սեպուհի անունները սարսուռ էին առաջացնում». Կարսի նահանգապետի հուշերը


Իմ սերդակիցները` անցած դարի 60-կանների դպրոցականները, պետք է որ լավ հիշեն, թե ինչպես էր տեղի ունենում մեր առաջին ծանոթությունը XIX-XX դդ. մեր ազատագրական պայքարի ներկայացուցիչների հետ: Նրանք մեզ էին ներկայանում կոշկակարանոցների, վարսավիրանոցների, տարբեր արհեստանոցների պատերին, կամ էլ հասարակական տրասպորտի և ծանր բեռնատարների վարորդների գլխավերևում փակցված խունացած բնօրինակ և բազմակրկնօրինակ լուսանկարներիի միջոցով:

Իսկ ովքեր էին մեզ նայում այդ լուսանկարներից: Անդրանիկ-փաշա, Սերոբ-փաշա, զորավար Սմբատ` նույն ինքը Մախլուտո, այլ ֆիդայիներ`մեկուսի և խմբերով: Մեկ-մեկ էլ` ամենևին ռազմատենչ տեսք չունեցող սովորական հագուստով Սողոմոն Թեհլերյանը:

Հետագայում, իհարկե, միանգամայն պարզ ու հասկանալի դարձավ, որ մեծ թվով մարդկանց հաճախելու և շփվելու հնարավորություն ընձեռող այդ վայրերում մեր «ազգայինի» նման դրսևորումները ծրագրավորվում, ուղղորդվում և վերահսկվում էին խորհրդային համապատասխան ծառայությունների կողմից և նպատակ էին հետապնդում Թուրքիայի նկատմամբ «հայկական մահակը» ճոճելու միջոցով որոշակի չափով սպառնալիք ցուցադրել ՆԱՏՕ-ի հանդեպ: Չմոռանանք, որ այդ թվականները սառը պատերազմի ամենաթեժ տարիներն էին:

Բայց այդ օրերին, դիտելով ֆիդայիների այդ պատկերները, կամա թե ակամա գալիս էիր այն եզրահանգման, որ ազգիդ մեջ այդօրվա ամենախիզախ ու ամենահայրենասեր, ամենաառաջադեմ զանգվածը այդ զանազան «բուդկեքն» ու փոխադրամիջոցներն աշխատացնողներն էին: Իսկ ազգիդ միակ ու անվիճելի հերոսներն էլ` այդ լուսանկարներից քեզ նայող, հիմնականում մռայլ ու ջղային անձինք:

Խորհրդային համապատասխան ծառայությունները չափազանց ճշգրիտ ու անվնաս ձևով էին ընտրել այդ պահին հայությանը ներկայացվելիք թույլատրելի հերոսների ցանքը: Ազգային միակ ու անվիճելի հերոսի կերպարով Խորհրդային Հայաստանի հայությանը ներկայացվում էին անձինք, որոնք խորհրդանշում և մարմնավորում էին ինչ-որ մի պահի, ինչ որ մի տեղում, ոչ մասշտաբային, լոկալ, առանց լուրջ և հրապարակային քաղաքական պահանջների կիսապարտիզանական, կիսաապստամբական բնույթի զինված ելույթներ:

Մտածված էր, իրոք, բավական ճշգրիտ և անվրեպ: Այդ անձանց հետ ծանոթանալն ու շփվելը մարդկանց մոտ պարտադիր արթնացնում, առաջ էին բերում ու արմատավորում բավական ուժեղ հակաթուրքական տրամադրություններ: Բայց ընդամենը այդքանը: Քանզի հայդուկային շարժմանը հետևորդ դառնալը Խորհրդային կարգերի պայմաններում «ճանապարհ էր դեպի ոչ մի տեղ»:

Լուսանկարային այդ «վերնիսաժին» էլ լրացնելու եկան, անկասկած, նույնպես ի կատարումն Կրեմլի ամենաբարձր առանձնասենյակներից եկած հրահանգների, Մեծ Եղեռնին նվիրված գրքերի հրապարակումն ու Ծիծեռնակաբերդում հուշարձանի կառուցումը:

Եվ այդ ամենը, իրոք, բավական արագ տվեց իր ցանկալի պտուղները. ՀԽՍՀ-ում ձևավորվեց բավական կայուն հակաթուրքական մթնոլորտ` միայն ռուսական կողմի բարեհոգությամբ փրկված լինելու փաթեթավորմամբ: Որևիցե այլ զարգացում` անկախ պետականության հիշատակում, սեփական պետություն ունենալու ցանկություն և նպատակ, բացառությամբ որոշ անհատների, մարդկանց մտքերում չկար:

Ավելին, իբր կիսագաղտնի ձևով մարդկանց ներկայացնելով հայ հայդուկների նկարները, միաժամանակ քարոզչական բոլոր հնարքներով վարկաբեկվում ու սևացվում էին այն անձինք, ովքեր առընչություն էին ունեցել անկախ հայկական պետականության հետ` ասենք նույն Դրոն ու Նժդեհը: Առաջին Հանրապետությունը եթե հանկարծ հիշատակվում էր` ապա խիստ վարկաբեկելի, նսեմացված ու ծաղրալի երանգներով:

Եվ այդ հարցում վարպետորեն շահարկվում էր հատկապես ֆիդայականության և առաջին Հանրապետության քաղաքական ղեկավարության միջև այն օրերին առկա անհամաձայնություններն ու հակասությունները: Դա իհարկե առանձին և խորը ուսումնասիրության հարց է, բայց այն օրերին դա շահարկվում էր մոտավորապես այնպես, թե «տեսեք ինչ չափի անպետք է եղել հայկական պետությունը, որ հակասություններ է ունեցել նույնիսկ այսպիսի ժողովրդական անսխալ հերոսների հետ»:

Այսօրվա մեր անկախության երկուսուկես տասնամյակների ընթացքում, կարելի է ասել, այդ առումով այնքան էլ էական փոփոխություն չի կատարվել: Ճիշտ է, ֆիդայիների պատկերները իջեցվել են սափրասրահների պատերից, բայց փոխարենը Նժդեհի պատկերն է հայտնվել ամեն տեղ, ուր առաջ` Սովետի օրոք, սպասելի էր տեսնել Լենինի պատկերը: Իրենց նժդեհական են հայտարարել անձինք, որոնք խիստ կասկածելի է, որ այդ գործչի անունը կարող են անսխալ գրել, կամ էլ ճիշտ հոլովել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan