Այսօր՝ 19 հունվարի 2020թ., 00:00

Ալիևը մնաց երկու քարի արանքում. Ո՞վ կհասնի օգնության


Lragir.am—ը գրում է․ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ստամբուլում նավթային համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով գտնվող Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին եւ նրա հետ քննարկել ղարաբաղյան խնդիրը: Ըստ տեղեկության, Ալիեւը Էրդողանին է ներկայացրել շփման գծում վերջին միջադեպը, իսկ Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանին կողքին է:

Շփման գծում վերջին միջադեպից հետո, որ տեղի ունեցավ հուլիսի 4-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով, Ադրբեջանի իշխանությունը հայտնվեց բավական բարդ վիճակում, հակառակ այն ջանքի, որ լոկալ սրացումների տեսքով գործադրում է ապրիլյան պատերազմից հետո ստեղծված փակուղուց դուրս գալու համար:

Հայկական կողմն ադրբեջանական կրակակետերը լռեցնելու համար դիմեց ծայրահեղ միջոցի՝ հարված հասցրեց նրանց, այն դեպքում, երբ դրանք գտնվում են բնակավայրերում, քանի որ Ադրբեջանի իշխանությունը կրակակետերը փաստացի թաքցնում է իր իսկ բնակչության մարմնով:

Ադրբեջանը հայտարարեց հայկական հարվածի հետեւանքով խաղաղ բնակչության կորստի մասին, անգամ երեխայի: Հանգամանք, որը ցանկացած պատերազմի կամ ռազմական գործողության ամենասարսափելի կողմն է: Բայց, այդ սարսափը սադրել է Ադրբեջանի իշխանությունն ինքը՝ կրակակետերը տեղակայելով բնակավայրերում եւ վահան դարձնելով սեփական բնակչությանը:

Այդ մասին չափազանց հստակ ակնարկեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հանդես գալով հուլիսի 4-ին բռնկված լարվածության առումով երկրորդ հայտարարությամբ: Մինսկի խմբի համանախագահությունը հստակ նշեց, որ ողբերգությունը սադրանքի հետեւանք է:

Ընդ որում, հատկանշական է, որ դա երկրորդ հայտարարությունն էր, այսինքն հայտարարություն իրավիճակը հստակ ճշտելուց եւ վերաբերմունք ձեւավորելուց հետո, թեեւ առաջին հայտարարությամբ էլ համանախագահները ցույց տվեցին, որ ամենեւին մտադիր չեն կուլ տալ խայծը, որպիսին Ադրբեջանը դարձրել է երկամյա երեխայի ողբերգական մահը:

Մանրամասները՝ այստեղ

Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ) Հրապարակվել է Իրաքում ամերիկյան բազաների հրիթռակոծության տեսանյութը Ինչ էր գրել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը 16-ամյա աղջկան սպանելու մեջ մեղադրվողի հոր հայտարարությունները «Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞․ մի հատ տուպոյ վարչապետ ունենք»․ Չեքիջյանը՝ Փաշինյանին․ (VIDEO) Քարդաշյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին Միհրան Ծառուկյանի մոր արձագանքը՝ որդու և հարսիկի ամուսնությանը․․․ Սամվել Ալեքսանյանի գերշքեղ նվերը՝ զույգի հարսանիքին․ (Ֆոտո)

Яндекс.Метрика
website by Sargssyan