Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00

Հայաստանից գնացածները խելքի բերեցին ամպերի մեջ ապրող հարուստ սփյուռքահայերին


Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը

Արդեն մի քանի ամիս է՝ վարչապետը կոչ է անում սփյուռքի գործարարներին գալ ու ներդրումներ անել Հայաստանում, բայց սայլը տեղից չի շարժվում և նույնիսկ այդ նպատակով ստեղծված ակումբը կյանքի չի կոչվում։ Ձեր կարծիքով՝ ինչու դա տեղի չի ունենում։

Ես Հայաստանում ստեղծված իրավիճակը աղետալի եմ համարում, որովհետև վիճակն աղետալի էր մինչև Կարեն Կարապետյանի գալը։ Նա ինքն էլ ասաց՝ չունեմ կախարդական փայտիկ, որ կարողանամ այդ ամենը միանգամից անել։

Կարեն Կարապետյանն ունի երկու հնարավորություն՝ ձերբակալել 85-90 տոկոս հանցագործ սկզբունքներով շարժվող խավին, մնացածին էլ պայմանական պատիժ տան, ասենք տնային կալանք, այսինքն՝ նա պետք է 100 տոկոսով իշխանափոխություն անի, որպեսզի ինչ-որ փոփոխություններ լինեն։

Եթե Կարեն Կարապետյանը ղեկավարում է մի կազմակերպություն, որը ենթարկվում է Սերժ Սարգսյանին, նա ոչինչ չի կարող անել։ Եթե նա ուզում է փոփոխություն անել, պետք է ձերբակալի բոլոր հանցագործներին։ Հանցագործների հետ ինչպիսի՞ փոփոխություններ է պատրաստվում անել։

Ասելու է՝ էլ հանցագործություն չանե՞ս, ասենք, ԱԳ նախարարին ասելու է՝ հանցագործին էլ դիվանագիտական անձնագիր չտա՞ս, թե՞ ԱԳ նախարարին դատի։ Նա պետք է դատի տա ԱԳ նախարարին, որ անձնագիր է տրամադրում հանցագործին։ Եթե Կարեն Կարապետյանը գոնե չի կարողանում Էդվարդ Նալբանդյանին աշխատանքից հեռացնել այդ անձնագիրը տալու համար, հետևաբար ի՞նչ փոփոխությունների մասին կարելի է խոսել։

Դա բացառվում է։ Եթե ամբողջ կլանային համակարգը պատկանում է Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանն ի՞նչ կարող անել, ոչինչ։ Միայն խոստումներ է տալիս, ժամանակ շահում։ Իրեն չեն թողնում աշխատել և չեն էլ թողնելու։ Իմ կարծիքով, այդ մարդը կրակն է ընկել՝ համաձայնելով Հայաստան գալ, քանի որ կլանը պատկանում է ոչ թե կառավարությանը, այլ անձամբ նախագահին։

Հիմա Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանին գահընկեց կանի, կամ ինքը կթողնի կգնա, երրորդ տարբերակ չկա։

Իսկ ո՞րն է ավելի հավանական, որ կթողնի կգնա՞, հատկապես, որ խոսվում է, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետի հավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է։
Ես վախենում եմ, որ Հայաստանը չդիմանա որպես պետություն մինչև 2018-ի ապրիլ։ Այստեղ արդեն Հայաստան պետության լինել-չլինելու հարցն է, ոչ թե Սերժ Սարգսյանի։ Պետությունը գնում է դեպի գաղութացում, արդեն գաղութացրել են, մնում է վերջին ստորագրությունը դնեն։ 

Ուղղակի ժամանակ են շահում չգիտեմ ինչի համար։ Երևի իրենց ֆինանսական հարցերն են դեռ լուծում։ Հակասությունները նրանց միջև չեն կարող սրվել, որովհետև ամբողջ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Սերժ Սարգսյանի ԿԳԲ-ի միջոցով։ Ով ԿԳԲ-ից չէ, նա ոչինչ է և ոչինչ չի կարող անել, իսկ ով ԿԳԲ-ից է, նա անպարտելի է։ Սա է սկզբունքը։

Պետությունը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի գրպանում, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչինչ չի կարող անել առանց Սերժ Սարգսյանի համաձայնության։ Նալբանդյանն էլ ենթարկվում է ոչ թե վարչապետին, այլ Պուտինին, և Կարեն Կարապետյանը ինչպես կարող է արտաքին հարաբերություններ ստեղծել։ Եվ այս առումով Կարեն Կարապետյանի պաշտոնը ինչ-որ տեղ ձևական նշանակություն ունի:

Ինչո՞ւ է սփյուռքը անտարբեր կառավարության կոչերին։ Անտարբերությո՞ւն կա, թե անվստահության խնդիր է, որ ներդրումներ չեն անում։

Անտարբերություն չկա Հայաստանի նկատմամբ, անտարբերություն կա ՀՀ կառավարության և իշխանությունների հանդեպ, որովհետև չնայած դաշնակներին հատուկ մտցրեցին կոալիցիա, որպեսզի նրանց միջոցով սփյուռքահայերը վստահեն կառավարությանը, բայց մարդիկ արդեն դաշնակներին էլ չեն վստահում։ ՀՅԴ-ին հատուկ տվեցին նախարարական պորտֆելներ, որպեսզի այդ փողի աղբյուրից շարունակեն օգտվել, բայց սփյուռքն արդեն փոփոխության է ենթարկվել։

Հայաստանից գնացած հայերը խելքի բերեցին ամպերի մեջ ապրող հարուստ սփյուռքահայերին, որ հայրենիքի անունը լսելիս աչքերը լցվում էին։ Հայրենիք անունը լսելիս աչքերը լցնելը լավ բան է, բայց իրականություն գոյություն ունի։ Հայաստանից գնացած և սփյուռք դարձած մեր հայրենակիցները բացեցին դասական սփյուռքի աչքերը Հայաստանում կատարվող թալանի, կազմակերպված հանցագործության վրա։ Այն պատմությունը, որ հանցագործ Ռոբսոնին Հայաստանի դիվանագիտական անձնագիր են տվել, շատ մեծ հարված էր բոլորիս, մեծ խայտառակություն էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan