Այսօր՝ 15 սեպտեմբերի 2019թ., 00:00

Պաշտոնից ազատված գեներալ Օրուջևի սկանդալային հայտարարություն է արել․ Ալիևը հոգևարքի մեջ է


Geopolitics.am-ը գրում է․ 2017 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի կառավարության նիստում ամփոփվում էր տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Նախագահ Իլհամ Ալիևն իր խոսքում անդրադարձավ պետական պաշտոնյաների ամենաթողության խնդրին և հայտարարեց.

«Ցանկացած պետական պաշտոնյայի աշխատանքի նշանակելիս ես նաև հրահանգ եմ տալիս, որ պաշտոնյան պետք է լինի համեստ, ծառայի ժողովրդին, լինի ժողովրդի հետ, իրեն չպետք է դնի ժողովրդից բարձր դիրքում»:

Առաջին տպավորությամբ ժողովրդահաճ հայտարարությունն իրականում ոչ թե խոսում է Ալիևի կողմից պետական կառավարման ոլորտում բարեփոխումների իրագործացման պատրաստակամության մասին, այլ ակնհայտորեն ցույց է տալիս այդ երկրի փաստացի միապետական կառավարման իրողությունը:

«Չհռչակված սուլթան» Ալիևը հստակորեն հայտնում է, որ պետական պաշտոնյաներն իր հպատակներն են, ու այդ աստիճանավորները պետք է ծառայեն «իրենց տիրոջը» փառավորման նպատակին, եթե երկիրը հռչակված է ժողովրդավարություն, ուրեմն փառաբանումը պետք է լինի ժողովրդի անվան տակ:

Մինչդեռ ցանկացած ժողովրդավարական երկրում պետական պաշտոնյաները (բյուրոկրատիան) արհեստավարժ անձինք ենք, ովքեր կախված չեն քաղաքական իշխանությունների կամայականություններից, անգամ պետության ղեկավարը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ նրանց վրա: Սա քաղաքացիական ծառայության հիմքն է:

Ավտորիտար երկրներում պետական ողջ համակարգը ենթակա է բուրգի գագաթին գտնվող անձին, իսկ պաշտոնի նշանակվելու և առաջխաղացում ունենալու համար ամենակարևոր գործոնը «միապետին հնազանդության» ցուցաբերումն է: Սակայն անգամ պաշտոնից զրկվելու դեպքում նախկին պաշտոնյաներն իրենց կյանքի ու բարօրության մտահոգությամբ պետք է շարունակեն փառաբանել «տիրակալին»:

Այդ պրակտիկան Ադրբեջանում ավելին քան ակնհայտ է: Ալիևը նշված նիստի ժամանակ նաև հայտարարել էր, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն կարող կառավարել իրենց ընտանիքի անդամներին, պաշտոնից կզրվեն:

Զավակներին սանձելու այս հայտարարության հիմքում այս շաբաթ Ադրբեջանի զորակոչի և քաղաքացիներին զինվորական ծառայության մոբիլիզացման պետական ծառայության պետի տեղակալ Նովրուզալի Օրուջևի պաշտոնանկությունն էր, ինչի պատճառը նրա որդու խուլիգանական գործողություններն են եղել:

Այս դեպք մեկնաբանել է գեներալ Օրուջևը. «Գիտեք՝ ինչի համար են ինձ ազատել պաշտոնից: Ես երեք զավակ ունեմ և յուրաքանչյուրին պատրաստ եմ նախագահի ոտքերի տակ զոհաբերել, քանի որ պետության ղեկավարը տվել է ինձ բարձր կոչում և նշանակել պաշտոնի»:

Ադրբեջանցի գերենալը պատրա՞ստ է զոհաբերել իր ընտանիքի անդամներին ու իրեն հանուն պաշտոնի: Բանական մտածողություն ու սթափ դատողության տեր որևէ մեկն այսպիսի ստրկամիտ հայտարարություն չէր անի: Ուրեմն ի՞նչ է թաքնված այս պոպուլիզմի տակ:

Ակամա հիշում ես Աստվածաշնչյան դրվագը, որտեղ Աբրահամը պատրատվում է զոհաբերել իր որդուն՝ Իսահակին, քանի որ այդպես է պատվիրել Աստված: 21-րդ դարի Ադրբեջանում աստվածավախ Աբրահամին փոխարինել է «ալիևահպատակ» գեներալիտետը: Սա խոսում է Ադրբեջանում տոտալ վախի մթնոլորտի մասին, իսկ Ալիևին «աստվածացելու» մարտավարությունը պաշտպանական միջոցներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ) «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video)

Яндекс.Метрика
website by Sargssyan