Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00

«Հայրենիքս սիրում եմ, բայց այդտեղ ինձ համար խնդիրներ կան ու չգիտեմ՝ կվերադառնամ, թե ոչ»


Լեհաստանի Կրակով քաղաքի Հովհաննես Պողոս II պապական համալսարանի 25-ամյա ուսանող Խորեն Սիմոնյանի երաժշտական ստեղծագործությունները մեծ արձագանք են գտել համացանցում։ Կատարում է թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ճանաչված ու սիրված երգեր։

Խորեն Սիմոնյանը ծնվել և մեծացել է Գյումրիում։ Ծնողները նրան Գյումրիի մանկատուն են հանձնել 1992 թ.-ին՝ որպես պատճառ նշելով պահելու միջոցներ չունենալը: 14 տարի մանկատանն ապրելուց հետո Խորենը 2006 թ. տեղափոխվել է Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան տուն-ինտերնատ:

Մանկատան աշխատակիցներից դժգոհություններ չունի։ Ասում է՝ բոլոր սաների նկատմամբ էլ դրական վերաբերմունք է ցուցաբերվել։ Նա ինքնուրույն և մանկավարժների օգնությամբ երաժշտական ստեղծագործություններ է սովորել, որոնք կատարել է հանդեսների ժամանակ և ինտերնատ այցելած հյուրերի համար: Հարազատ քաղաքում նա ավարտել է Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջը:

2016 թ.-ին Խորենն ընդունվել է լեհական Կրակովի Հովհաննես Պողոս II պապական համալսարանը, որտեղ լրագրություն է սովորում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ լրագրող դառնալ այնքան էլ չի ցանկանում, ավելի շատ նախընտրում է երաժշտությամբ զբաղվել։

«Ես ուզում էի ուսումս երաժշտության գծով շարունակել, պարզապես այստեղ ուսման վարձը շատ թանկ է՝ մեկ տարվա համար 4000 եվրո։ Ովքեր որ ինձ հրավիրել են Լեհաստան, նրանք փոքր հիմնադրամ ունեն, որի միջոցներով կարողանում են այս համալսարանի վարձը տալ, որն անհամեմատ ավելի էժան է։ 2007թ-ին որպես կամավոր մեր մանկատուն էր եկել մի աղջիկ, ով մեզ անգլերեն էր սովորեցնում, նրա հետ ընկերացել էի։ Տարբեր շրջագայությունների ենք միասին գնացել՝ Լեհաստան, Անգլիա, Ուկրաինա և այլ երկրներ։ Այդ աղջիկը մահացել է և նրա մայրիկին է պատկանում այս հիմնադրամը, որը նա հիմնել է իր դստեր անունով և այդ գումարով ինձ է օգնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Խորենը։

Վերջինս դժվարությունների մասին խոսել չի սիրում, պարզապես նկատում է, որ Հայաստանում խնդիրները քիչ չեն եղել։

«Ես միայն գրասենյակային աշխատանք կարող եմ անել, քանի որ ունեմ առողջական խնդիրներ, որի պատճառով էլ չէի կարողանում Հայաստանում ինձ համար աշխատանք գտնել՝ ֆիզիկական ծանր աշխատանք չեմ կարողանում անել»,- ասաց նա։

Նրա երաժշտական նախասիրությունները բազմազան են։ Նրա խոսքերով՝ բոլոր ժանրերն էլ սիրում է, բայց առավել հաճույքով է կատարում հայրենասիրական, ժողովրդական երգերը։

«Արտասահմանյան երգեր էլ եմ սիրում, բայց ինձ համար ավելի հոգեհարազատ են հայրենասիրական, հային տուն կանչող երգերը, որովհետև գիտեք, որ մեր հայրենակիցներից շատերն են հեռանում իրենց բնակավայրերից, և երգի լեզուն Հայաստանից հեռացած հայերին դեպի իրենց տուն կանչելն է։

Реклама 30
Շատ համերգների ու փառատոների եմ մասնակցել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Լեհաստանում էլ համերգներից մեկի ժամանակ ելույթ ունենալուց հետո գլխավոր մրցանակներից մեկն եմ շահել»,- նշեց նա։

Խորենը դժավարացավ պատասխանել մեր այն հարցին, թե ուսումն ավարտելուց հետո, արդյո՞ք մտադիր է կրկին Հայաստան վերադառնալ։ Ասում է՝ թեպետ հայրենիքը շատ է սիրում, բայց նման որոշում կայացնել դեռևս չի շտապում։ Այս համատեքստում նա ընդգծեց․

«Կուզենամ հետ գամ, դա իմ հայրենիքն է, բայց իսկապես չգիտեմ՝ կկարողանա՞մ նորից Հայաստանում ապրել, թե՞ ոչ։ Կնախընտրեի մնալ այստեղ՝ Լեհաստանում, որովհետև ինձ համար շատ դժվար կլինի Հայաստանում աշխատանք գտնելը՝ այդ առողջական խնդիրների պատճառով»։

Վերջինս կիսվեց նաև իր առաջիկա ծրագրերով՝ մենահամերգի ու լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպում։

«Որպես հոբբի՝ զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ։ Սիրում եմ բնապատկերների լուսանկարներ անել, Կրակովից և այլ քաղաքներից այդպիսի բազմաթիվ լուսանկարներ ունեմ, որ կուզենայի ցուցադրել։

Նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին եմ անձամբ ճանաչում, նա ինձ միշտ հրավիրում է ինչ-որ միջոցառումների ժամանակ ելույթ ունենալ, բայց նպատակ ունեմ ավելի ընդարձակ երաժշտական գործունեություն ծավալել։ Մտադրույթուններ ունեմ նույնիսկ ձայնասկավառակ թողարկել, պարզապես դա մեծ ծախսերի հետ է կապված, այստեղ ձայնագրման այդպիսի ծառայությունները թանկ արժեն»։

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan