Այսօր՝ 03 դեկտեմբերի 2020թ., 00:00

Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը


 

Վատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից: Ամենահինը 8-րդ դարից է, հաղորդում է HaberTurk-ը:

100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը:

Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը,Պագանոն նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին:

Հիշեցնենք, որ 2011 թ. ամռանը Պագանոն հայտնել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն Հռոմում կազմակերպվող Վատիկանի Lux in Arcane արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսին 2012թ. փետրվարին: Արխիվարիուսը հայտնել էր, որ 1896 թ. Հռոմի Պապ Լևոն XIII -ը հորդորել էր սուլթան Աբդուլ Համիդին կարեկցություն ցուցաբերել և դադարեցնել հայերի ցեղասպանությունը:

Պագանոն նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում Վատիկանի գաղտնի արխիվներից գրավոր տեղեկություններ թուրք զինվորների գործողությունների վերաբերյալ, կհրատարակվի առանձին գրքով: Նա ներկայացրել է հատվածներ այդ գրքից. թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունը."Մենք մտնում էինք հայկական գյուղեր և սպանում բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Մեզնից հետո գյուղ մտած քրդերը թալանում էին հայերի տները:

Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք սպանել բոլորին: Գելիեգուզան ավանում սպանվեցին կամ այրվեցին 800 հայեր, Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը և ականջները կտրեցին: Ես չեմ սպանել ոչ մի երեխա, նույնիսկ երկուսին փրկել եմ : Նրանց երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա, որ նրանց մարմինները մասնատված են…"

Եպիսկոպոս Պագանոն նաև հայտնել է, որ Վատիկանը կհրապարակի նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները: "Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ", – ասել է եպիսկոպոսը. գրում է ankakh.com-ը:

Հրաշքով փրկված ընտանիք, վիրավոր խաղաղ բնակչություն. հրետակոծված Ստեփանակերտը՝ տեսանյութումում Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com

Яндекс.Метрика
website by Sargssyan