Այսօր՝ 01 դեկտեմբերի 2020թ., 00:00

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի


Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին է ներկայացրել նոր գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանին՝ Արամ Սուքիասյանը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել վերջինիս՝ համոզմունք հայտնելով, որ Դավիթ Հարությունյանը, պահպանելով թատրոնի կյանքի ընթացքում ձեւավորված ավանդույթները, իր ձեռագրով ու ոճով նոր շունչ կհաղորդի թատրոնին:

«Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորում եմ պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին եւ նոր գեղարվեստական ղեկավարին: Հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի տարիների փորձառությունն այս թատրոնում, ինչպես նաեւ նրա բեմադրությունների արձագանքը, թատրոնի տնօրինության հետ մենք համարձակ քայլի ենք գնացել՝ պատասխանատու այս գործը, առայժմ մեկ տարի ժամկետով, հանձնելով Դավիթ Հարությունյանին: Վստահ եմ, որ թատրոնը շարունակելու է իր հաղթարշավը՝ նոր ոճով եւ նոր ներկայացումներով»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշել է, որ կփորձի անել հնարավորը թատրոնի կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար:

Թատրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնել Հակոբ Ղազանչյանին շուրջ 2 տասնամյակի համատեղ աշխատանքի համար եւ ողջունել նոր ղեկավարին:

Հակոբ Ղազանչյանն իր հերթին ընդգծել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելու իր որոշումը պայմանավորված է արտերկրում նոր բեմադրություն ներկայացնելու եւ գործնական այլ առաջարկների հետ, որոնք ժամանակային առումով անհամատեղելի կլինեին թատրոնում իր աշխատանքի հետ:

 

Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan