Այսօր՝ 25 սեպտեմբերի 2018թ., 00:00

Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում


Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Եթե մի քանի օր առաջ Վրաստանի ՊՆ-ն ընդամենը չեզոք տեղեկատվությամբ իրազեկել էր, որ Հայաստանը չեղարկել է մասնակցությունն իր տարածքում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա երեկ Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժությանը: Երեկվա պաշտոնական հայտարարության տոնայնությունը միանգամայն այլ է, և Երևանն, ըստ էության, մեղադրվում է գործընկերության սկզբունքը խախտելու, անպատասխանատու վարքագիծ ցուցաբերելու համար:

Ինչքան էլ օբյեկտիվ լինի այդ գնահատականը՝ Վրաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը բնորոշ չէ հայ-վրացական հարաբերությունների ոգուն և հազիվ թե հետևանք լինի տեխնիկական պատճառի, օրինակ՝ այն հանգամանքի, որ կոմունիկացիոն անհարթություն է եղել մեր և հարևան երկրի ՊՆ-ների հարաբերություններում:

Ակնհայտ է, որ Վրաստանը գնում է հարաբերությունների սրման, հակառակ դեպքում զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը կդառնար այս պատմության վերջակետը, ոչ թե Վրաստանը կորոշեր զորավարժությունների ավարտից հետո թեմային նոր ընթացք տալ: Առավել ևս, որ հարակից այլ իրադարձություններ անուղղակիորեն հաստատում են, որ հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի փուլ է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Նախօրեին այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա:

Վրաց փորձագետները, ովքեր, որպես կանոն, հատկապես հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում խիստ հավասարակշիռ գնահատականներ են տվել ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարին՝ շեշտը դնելով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունների անհրաժեշտության վրա, վերջին օրերին փոխել են իրենց տոնայնությունը:

Թեմային առնչվող հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ մեկնաբանել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վրացական հիմնադրամի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին: Նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող հստակ ասել՝ այդպիսի նախաձեռնություն կլինի կամ կառաջարկվի՞ արդյոք բանաձևի նախագիծ, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, թե որն է Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցի առնչությամբ: Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Սա ինքնին հիմք է տալիս ենթադրելու, որ եթե ներկայացվի նման բանաձև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին, Վրաստանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը»:

Ինչո՞ւ է Վրաստանը գնում Հայաստանի հետ հարաբերությունների սրման: Պատճառները թերևս կարող են երկուսը լինել: Ըստ ամենայնի՝ Հայաստանը շարունակում է Վրաստանում մեր երկրի դեսպանի պաշտոնի համար պնդել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի թեկնածությունը, ինչը հանդիպում է Թբիլիսիի դիմադրությանը, որտեղ Մինասյանին համարում են ռուսական կողմի թեկնածու: Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում համարում են, որ Հայաստանը՝ Մոսկվայի հետ համաձայնեցված, թիկունքից հարվածում է հարևանին:

Երկրորդ պատճառն այն է, որ Աբխազիայի ԱԳ նախարարին Ղարաբաղում ընդունում են՝ դրանով անուղղակի ուղերձ հղելով Թբիլիսիին, որ հայկական կողմը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, աբխազ պաշտոնյան ֆորմալ առումով ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հյուրն է, սակայն բոլորին է հայտնի, որ Արցախի իշխանությունները զուրկ են որևէ ինքնուրույնությունից և ոչինչ չեն անում առանց Երևանի իմացության:

Որն էլ լինի հայ-վրացական ներկայիս լարվածության պատճառը՝ պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական խողովակներով արագ շտկի իրավիճակը, որովհետև Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են մի քանի առումով: Հայ- վրացական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը վերջնականապես հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում, Վրաստանը միակ ճանապարհն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ և, ըստ էության, այն բացառիկ հարթակն է, որն ավելի կենսունակ է դարձնում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

Նույն կերպ` Հայաստանի հետ բնականոն հարաբերությունները բխում են Թբիլիսիի շահերից, և համոզված ենք, որ երկու մայրաքաղաքներում էմոցիաներն իրենց տեղը կզիջեն պրագմատիզմին:

loading...
Ընտրության սենսացիոն դրվագը Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ համբույրի լուսանկար է հրապարակել. Ահա, թե ով է նա. ՖՈՏՈ Փաշինյանի «50 հազար դոլարանոց Franck Muller ժամացույցը». ի՞նչ արժե այն իրականում Արտակ Զեյնալյանը այցելել է ՔՊ շտաբ և շնորհավորել Հայկ Մարությանին. (Տեսանյութ) Ում օգտին է քվեարկել Մկրտիչ Արզումանյանը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տոնում Ինչ վիճակ է այս պահին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում. (Video) Ինչ է կատարվում Հայկ Մարությանի շտաբում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը․ Վանեցյանի համար անսպասելի էր, բայց․․․ Լավ նորություն ՀՖՖ-ից Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին. (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը՝ հազիվ հիշեց «Կենտրոնի Պետրոսին»․ (տեսանյութ) Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan