Այսօր՝ 03 դեկտեմբերի 2020թ., 00:00

Արտեմ Վալտեր: «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը


Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ վերցրեց այն և չմասնակցեց 2005 թվականի մրցույթին։

2006 թվականին Հանրային հեռուսատաընկերությունը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը 2006 թվականի մրցույթում։ Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն իր «Without Your Love» երգով։

Похожее изображение

Հայաստանը նախկինում երբեք չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Առաջնաելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։ 2007թ.-ին մեր երկիրը Ներկայացնում էր Հայկոն: Երգը, որի հեղինակն ինքն էր կոչվում էր Anytime You Need։ Հայկոն ի շնորհիվ Անդրեի բարձր հորիզոնական գրավելու 2007-ին չմասնակցեց կիսաեզրափակիչ փուլի այլ միանգամից անցավ եզրափակիչ։ Նա հանդես եկավ 23-րդ համարի ներքո և զբաղեցրեց կրկին 8-րդ հորիզոնականը հավաքելով 138 միավոր։

2008թ.-ին Հայաստանը ներկայացրեց Սիրուշոն իր՝ «Քելե Քելե» երգով, և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Картинки по запросу սիրուշո եվրատեսիլ

 

2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» երգով և զբաղեցրել են 10-րդ տեղը։

Inga and Anush Arshakyans studio photosession.jpg

2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը իր «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ տեղը։

Похожее изображение

Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին իր «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։

Похожее изображение

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։ 

Հայաստանը ներկայացնող Դորիանսը Բելգիայում և Նիդերլանդներում գտնվող հայկական սփյուռքից ստացել էր տասնյակ հազարավոր SMS-ներ, սակայն նրանք ճիշտ չէին հաշվել և Հայաստանը առաջին անգամ ստացավ 0 միավոր Բելգիայից և Նիդերլանդներից։ Այդ տարի մեր երկիրը  զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։

ESC2013 - Armenia 01.jpg

2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3-ի "Not Alone" երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։

Похожее изображение

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից։

Похожее изображение

2016 թվականին Հայաստանը ներկացնող Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը իր «LoveWave» երգով, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ամենաշատ միավորն է։

Похожее изображение

2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը իր «Fly with Me» երգով և զբաղեցրեց 18-րդ տեղը։

Картинки по запросу արծվիկ եվրատեսիլ

2017 թվականի դրությամբ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։

Հայաստանն իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում (միայն եզրափակչում) հավաքել է 1276 միավոր:

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Այն կայանալու է մայիսի 8-ին, 10-ին և 12-ին: Այս մասին նշված է մրցույթի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթի հաղթողն էր Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն իր «Amar Pelos Dois» երգով: Մրցույթի կանոնների համաձայն, հաղթող երկիրն հյուրընկալում է հաջորդ տարվա մրցույթը: Թերևս դեռ շուտ է խոսել հաջորդ տարի կայանալիք մրցույթի մասին, սակայն պետք է նշել, որ նման կարևորագույն մրցույթին անհրաժեշտ է պատրաստվել հնարավորինս շուտ և այս փուլում գոնե նախանշել այն պոտենցիալ արտիստներին, ովքեր կարող են գալիք տարի Հայաստանը ներկայացնել լավագույն կերպով:

Արտեմ Վալտեր: Այս անունը շատերիս հայտնի դարձավ այն ժամանակ, երբ արցախյան բարբառով գրված "Ալո-Ալո" հայտնի երգը լսվում էր քաղաքի գրեթե բոլոր ավտոմեքենաներից, հնչում էր փաբերում ու սրճարաններում:

Artem Valter-ի լուսանկարը:

Այդ երգից հետո, Արտեմի ստեղծագործական ուղին էլ ավելի հետաքրքի դարձավ ու նորանոր լուծումներով նրա երգերը, ոճային ու ճաշակով տեսահոլովակները մաս դարձան ու զարգացրին հայկական շոուբիզնես ասվածը: Արտեմ Վալտերն, իսկապես, նոր նշաձող դրեց մեր միօրինակ ու կրկնվող երգերին ու տեսահոլովակներին ու իր մատուցած արվեստով միանգամից վաստակեց հազարավոր երկրպագուների սերը:

Գաղտնիք չէ, որ Եվրատեսիլում հարկավոր է ներկայացնել ազգային մոտիվներով երգեր, միևնույն ժամանակ դրանց միաձուլել եվրոպական ոճային ու հետաքրքիր նոր նրբերանգներ: Տաղանդաշատ այս երգիչն անվիճելիորեն ունի՝ մրցույթին փայլուն ներկայանալու համար պահանջվող բոլոր հատկությունները: Հուսանք, որ կազմակերպիչները ականջալուր կլինեն այս կոչին, իսկ Արտեմը դեմ չի լինի մասնակցել, քանզի նա վստահաբար ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթին:

Անդրանիկ Ջալալյան

 

 

Հրաշքով փրկված ընտանիք, վիրավոր խաղաղ բնակչություն. հրետակոծված Ստեփանակերտը՝ տեսանյութումում Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com

Яндекс.Метрика
website by Sargssyan