Այսօր՝ 22 սեպտեմբերի 2018թ., 00:00

Վիրուսային հիվանդություն է տարածված. բժիշկները չեն հասցնում սպասարկել


loading...

Վերջին շրջանում մանկա­կան հիվ անդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, ազատ մահճակալներ չկան, մանկաբույժները չեն հասցնում սպասարկել: «Առավոտին» վերջին օրերին ծնողներ են ահա­զանգում՝ նշելով, որ ինչ-որ վի­րուս է տարածված, փոքրիկներին երբ հիվանդանոց են տանում, ստիպված են լինում հերթ կանգ­նել, քանի որ բժիշկները ծանրա­բեռնված են աշխատում:

 

«Ես երեխային հիվանդանոց տարա բարձր ջերմությամբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են հի­վանդները: Բայց թե ինչ վիրուս է՝ ոչինչ չասացին»,- պատմեց ծնողներից մեկը: Մեկ այլ ծնող էլ պատմեց, որ ամբողջ ընտանի­քով հիվանդացել են, ու բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, լուծ, մկանա­յին և ստամոքսի ցավեր, «երե­խաներս հենց ապաքինվեն, ես մանկապարտեզ ու դպրոց չեմ տանի, որովհետև եթե վիրուս է, չի բացառվում երեխաների մոտ նորից կրկնվի»:

Մեզ դիմած քաղաքացիները խուճապի մեջ են, տագնապած ասում են. «Ոչ մի նորմալ մեկնա­բանություն չենք լսում, մեկն ասում է՝ անհայտ վիրուս է, օդակաթիլային է, մյուսն ասում է՝ հայտնի է, 3-րդն ասում է՝ բուժ­վում է, բան չկա, բայց իմ շրջա­պատում բոլորը հիվանդ են, իմ ծանոթներից 10-15 հոգի հի­վանդ են, օրերով հիվանդանո­ցում պառկած, աչքիդ առաջ երեխաներդ մի ժամում վատա­նում են, մարդ վախենում է:

Ու ոչ մի պետական կառույց ոչինչ չի ասում՝ «տապկել», նստել են: Բա կարող է կարիք կա դասերը հետաձգելու: Չգիտեմ, մենք մի քա­նի ծնողներով դպրոց ու մանկապարտեզ չենք ուղարկի մեր երե­խաներին: Իմ հարազատներին էլ, որոնց երեխաներն առողջ են, խորհուրդ ենք տվել մանկապար­տեզ չուղարկել երեխաներին»:

Իսկ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մեզ դիմած ծնողներն էլ կարծում են, թե վարակը գյուղի խմելու ջրից է: Այս տագնապն ու խուճապը շղ­թայական տարածվում է քաղա­քացիների շրջանում, և որպեսզի պարզենք, թե ինչ խնդիր է, արդյոք վտանգավո՞ր է, դիմե­ցինք առողջապահության նա­խարարություն:

Այստեղից հորդորեցին դիմել նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբա­նության բաժնի պետ Լիանա Թորոսյանին: Վերջինս, սակայն, հանրապետությունից բացակայում է:

Նախարարության լրատ­վականից հորդորեցին սպասել մինչև Թորոսյանը վերադառնա, բայց մեր պնդմանը, որ քաղա­քացիները տագնապած են, արդ­յոք ոլորտից այլ պատասխանա­տու չկա՞, որպեսզի պարզաբանի իրավիճակն ու խնդիրը, լրատվա­կանից խոստացան պարզել:

Բայց պարզվում է՝ նախարարու­թյան աշխատակիցներին չի էլ հետաքրքրում, որ քաղաքացիների շրջանում խուճապ է, մարդիկ վախեցած են, հարկավոր է հան­րությանը իրազեկել՝ ինչ վարքա­գիծ է պետք դրսևորել նման շատ հիվանդներ են ընդունում:

Բժիշկը հորդորեց խուճապի չմատնվել, այս վիրուսը միշտ էլ եղել է ու կլինի, և նման հիվանդ­ներ դեռ մայիս ամսից են դիմում իրենց. «Վիրուսը որևէ մեկին ող­բերգական հետևանքի չի բերել, մի անհանգստացեք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին. (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը՝ հազիվ հիշեց «Կենտրոնի Պետրոսին»․ (տեսանյութ) Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․ «Հեռախոսազրույցը որսացել-ձայնագրել են Ռուսաստանից» Պուտինի «նյարդային շարժումները»` Փաշինյանի խոսքի ընթացքում. (Տեսանութ) Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Փաշինյանի հետ հանդիպմանը. (Photo) Երկու ժամն անցավ. ԱԱԾ և Ոստիկանությունը տեղեկություն չեն հայտնում գործողությունների մասին Հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այդպիսին եղել. Коммерсантъ-ի անդրադարձը ԱԱԾ պետ Վանեցյանը՝ Քոչարյանի և Սաշիկի միլիոնների մասին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի առնչությամբ ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին ու ոստիկանապետին երկու ժամ տվեց՝ պառկեցնելու օլիգարխների զորքերին

Яндекс.Метрика
website by Sargssyan