Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00

Հայտնի է, թե 2018-ին ով կլինի ՀՀ նախագահը


loading...

2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում։ Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, նույնիսկ Արթուր Բաղդասարյանի անունը։

Մամուլում վերջերս լուրեր եղան, որ ընտրությունը կանգնել է Արկադի Ղուկասյանի վրա։ Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Անկախության տոնին նվիրված պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաև Արկադի Ղուկասյանը։

 

Վերջինս կանգնած էր առաջին շարքում, Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի մեջտեղում։ Նույն շարքում էին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երկու կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Վարչապետը, Պաշտպանության նախարարը։

Իր ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց այսպես. «Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյան, Ձերդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, պարոն Արկադի Ղուկասյան, հարգարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ»։

Արկադի Ղուկասյանին առաջին անգամ էր նման պատիվ մատուցվում, թեև նա նախկինում էլ բազմաթիվ միջոցառումների է մասնակցել։ Սերժ Սարգսյանի սույն ժեստը կարող է ուղիղ կապ ունենալ 2018-ից հետո ՀՀ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին տեսնելու նրա ցանկության հետ։

Այսինքն՝ եթե Սարգսյանը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Արցախի նախորդ նախագահը, իշխող ՀՀԿ-ն այդ որոշումը կյանքի կկոչի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan