Այսօր՝ 03 դեկտեմբերի 2020թ., 00:00

Մոցարտի ամենահուզիչ նամակը, որը պահվում է Երևանում


loading...

Աշխարհահռչակ երաժիշտ Մոցարտը, ով ապրեց ընդհամենը 36 տարի, կենդանության օրոք հասցրեց գրել է մոտ 600 ստեղծագործություն։ Հանճարեղ ավստրիացու մոտ երաժշտական ընդունակությունները ի հայտ են գալիս, երբ նա 3 տարեկան էր։

Մոցարտիհայրը՝ Լեոպոլդ Մոցարտը, հայտնի մանկավարժ էր, ով ոչինչ չի խնայում և երաժշտական ուսման է տալիս իր մանկահասակ տղային։

Ուսմանհետ մեկտեղ Մոցարտը ճամփորդում է եվրոպայում, լինում է Մյունխենում, Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում և Հոլանդիայում։ Եվրոպական ամեն մի քաղաք յուրովի էր ընդունում «հրաշամանուկին»։

Լոնդոնումփոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։ Եվրոպայում ստացած գիտելիքների ու բնատուր հանճարի շնորհիվ 17-ամյա Մոցարտը արդեն գրել էր 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։

Սակայնայս փայլուն նվաճումների հետ մեկտեղ հանճարեղ Ավստրիացու կենսագրության մեջ կան նաև մութ ու մռայլ էջեր ևս։ Գաղտնիք չէ, որ երաժիշտը շատ հաճախ ապրել է ծանր ֆինանսական պայմաններում։ 1774 թվականին նա Ապենինյան թերակղզում էր։ 

ԻտալիայումՄոցարտը չկարողացավ ապրել, քանի որ աշխատանք չգտավ իրեն։ Հետո վերադառնում է Ավստրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Զալցբուրգ քաղաքը, սակայն երաժիշտն այնտեղ էլ չի կարողանում հաստատվել, քանի որ այդ ժամանակաշրջանում Զալցբուրգի տիրակալն էր ժլատ արքեպիսկոպոս Կոլորեդոն, ով շատ հաճախ ցավ էր պատճառում Մոցարտին՝ վերջնիս ծառայի պես վերաբերվելով։

Երբեմնբանը հասնում էր նրան, որ Մոցարտին թույլատրում էին սեղան նստել միայն սպասարկող անձնակազմի հետ։ Կոլորեդոն նաև ամեն գնով խոչընդոտում էր Մոցարտի՝ նոր ծանոթություններին այլ իշխանավորների և պոտենցիալ հովանավորներ հետ։

1778 թվականին Մոցարտը տեղափոխվում է Փարիզ։ Սկսվում են Մոցարտի կյանքի ամենավատ տարիները։ Փարիզում էր նաև երաժշտի մայրը։ Մոցարտը քիչ էր ստեղծագործում ու շատ հաճախ օրն անցկացնում էր միայնության մեջ։

Նաատում էր Ֆրանսիան, Փարիզը, Փարիզի արիստոկրատներին, փարիզցիներին և ընդհանրապես ամենքին: Այս ամենին գումարվում է մոր մահը, որը քայքայում է հանճարի հոգեկան աշխարհը։ Մոցարտի համար ցավալի էր ոչ միայն մոր կորուստը, այլ նաև այն, որ իր հարազատ մորը թաղելու է օտար երկրում։

Բայց դրա հետ մեկտեղ նա չուներ նաև նյութական միջոցներ, որ կազմակերպեր թաղման արարողությունը։ Իր կյանքի մռայլ ժամին Մոցարտը նամակ է գրում Զալցբուրգ՝ աբբա Բուլինգերին՝ ընտանիքի բարեկամին, խնդրանքով, որ վերջինս պատրաստի Մոցարտի հորը կնոջ մահվան լուրին:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նամակը պահվում է Հայաստանում՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Այդ նամակի բնօրինակը եղել է հայզգի երաժշտագետ Վասիլի Կորգանովի մոտ, ով ունեցել է հայտնի մարդկանց նամակների շատ մեծ հավաքածու ու Մոցարտի նամակը նվիրել է թանգարանին։ Նամակը գրվել է 1778 թվականի հուլիսի 4-ին։

ՆամակումՄոցարտը գրում է․ «Սգացեք ինձ հետ, իմ ընկեր, սա իմ կյանքի ամենատխուր օրն է: Գրում եմ Ձեզ գիշերվա ժամը 2-ին, բայց պարտավոր եմ հայտնել, որ իմ մայրը, իմ թանկագին մայրը այլևս չկա»: Սա ծավալուն նամակից մեկ հատված է, որտեղ երաժիշտը ներկայացնում է իր ամբողջ վիշտն ու մտահոգությունը։

Փարիզումանցկացրած մռայլ տարիներից հետո նա գնում է Հռոմ, Պրահա, Վիեննա, որտեղ կարողանում է աշխատել ու մի փոքր ապահովել իրեն, սակայն վրա է հասնում 1791 թ. դեկտեմբերի 5-ը, և 36 տարեկանում մահանում է Ավստրիացի հանճարը՝ Մոցարտը։

Կավարկած, համաձայն որի մահվան պատճառ եղել է երիկամային վարակը։ Ոմանք նրա մահը կապում են ռեքվիեմի սևազգեստ պատվիրատուի հետ, քանի որ այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր, իսկ այդ աշխատանքը ամբողջովին հյուծեց նրան։

«Ռեքվիեմ» (KV 626)-ն անավարտ մնաց։ Նրա վերջին ավարտուն ստեղծագործությունը «Կախարդական սրինգը» օպերան է, որն էլ մինչ օրս շարունակում է մնալ դասական երաժշտության գլուխգործոցը։

Աղբյուր` 80.am

Հրաշքով փրկված ընտանիք, վիրավոր խաղաղ բնակչություն. հրետակոծված Ստեփանակերտը՝ տեսանյութումում Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com

Яндекс.Метрика
website by Sargssyan