Այսօր՝ 17 հունիսի 2019թ., 00:00

Իգնատի Առաքելյանը չի հարվածի ներկրողների բիզնես շահերին.


Դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի Հայաստանում ավելացել է ցորենի ներկրումը: Սա պատահական չէ։ Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. ե՛ւ հող ունենք, ե՛ւ սերմացու, ե՛ւ ֆերմերներ, միայն սպառում չունենք, ցորենը «մնում է գյուղացու վրա»:

Բայց այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի լուծում, որովհետեւ ներկրելն ավելի մատչելի է, ավելի հարմար: Ու այդպես գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել՝ համարելով այն ոչ եկամտաբեր: Եւ հետո՝ մեկ էական հանգամանք էլ կա. Հայաստանում տարեցտարի գնալով պակասում է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը. վերջին չորս տարիներին գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազել է 100 հազարով:

Ի դեպ, Հայաստան ցորեն են ներկրում տնտեսվարող սուբյեկտները` «Ալեքս Գրիգը» և «Մանանա Գրեյնը»: Մասնավոր կազմակերությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեղեկատվություն չեն տալիս իրենց պաշարների վերաբերյալ, «դա իրենց տնտեսական գաղտնիքն է», իսկ պետական մակարդակով ցորենի ներկրում չի իրականացվում:

Թերևս հասկանալի է Իգնատի Առաքելյանի մեծ ցանկությունը` որևէ կերպ չհարվածել այն օլիխարխիայի բիզնես շահերին, որոնց կապիտալի հույսին այսօր գոյատևում է ողջ քաղաքական համակարգը: Իգնատին իհարկե կպաշտպանի ներկրողների շահերը, քանի որ դժվար է հիշել առնվազն մեկ դեպք, երբ դեմքով դեպի գյուղը շրջված կառավարության նախարարը կանգնել է գյուղացու թիկունքին՝ լուծելով նրա օրվա խնիդրը։ Հայաստանը ոչ միայն պարենի ինքնաբավության խնդիր ունի, այլեւ սեփական արտադրության պարենի որակի։ Այս մասին Իգնատի Առաքելյանը մտածո՞ւմ է, երբ տուրք է տալիս այս կամ այն ներկրողի բիզնես շահի բավարարմանը։


Ստելլա Խաչատրյան /Lurer.com

loading...
Որոնք են կանանց գաղտնիքները, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չունեն Տղամարդիկ իրենց կարծիքն են հայտնել կանանց մարմնի վրա մազերի մասին Կենդանակերպի այս նշանի կնոջը տղամարդը երբեք չի դավաճանի Դաշտանադադարի ընթացքում ճարպից ազատվելու 3 եղանակ Մերոնց հզոր պատասխանն ու Բաքվի վայնասունը Նոր լուսանկարներ՝ վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնակատարությունից Ռեկորդային ջերմաստիճան՝ Երևանում Հասանելի կնոջ երեք նշան, որը միշտ կլինի սիրուհու և ոչ թե կնոջ դերում Լիլի Մորտոն մարզասրահում սիրելիի հետ է մարզվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սպանության նախաձեռնողն անձամբ՝ Վանո Սիրադեղյանն էր «Էլի լակել ե՞ս». Երևանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում գտնվող տղամարդուն «Ժողովուրդ, ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք» Աղը կօգնի ազատվել անհաջողություններից, խնդիրներից, նեգատիվից. Աղը կարող է փոխել մեր կյանքը դեպի լավը Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի Հորոսկոպի 3 նշան, ում բախտը 2019-ին լիովին կբերի «Tete A Tete» օնլայն հաղորդմանը Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին. (Video) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան. ցուցարարները խոչընդոտեցին, դատավորը վայր ընկավ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան կանգնեցրել են զենք-զինամթերքի պատճառով Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից. «Փաստ» Խոշոր ՃՏՊ Սարալանջում, մեքենան 20 մետրից գահավիժել է. (Video) Խայտառակ կադրեր. Ինչպես են օդնաավակայանի աշխատակիցները ծիծաղում այրվող ինքնաթիռի վրա. (Տեսանյութ) «Եթե պիտի տանից դուրս սեքս ունենաս, հաշմանդամություն ունեցող մարդու համար շատ դժվար ա մատչելի տեղ գտնել». Զարուհի Բաթոյան․ (Տեսանյութ) «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի ուղևորը տեսանկարել է օդանավում տիրող խուճապը. (Video) Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինա Բաղդասարյանի շքեղ հարսանիքը․ (տեսանյութեր) Բացառիկ տեսանյութ այսօր Մոսկվայում այրվող ինքնաթիռի ներսից․ (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) Ահասարսուռ կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից. (Տեսանյութեր) Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է. (Ֆոտոշարք) Բաքուն աշխուժացել է։ Երևանի չոր պատասխանը․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan