Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Եթե բյուջեն պետք է փրկել մշակույթի գործիչներից ու գրողներից, եկեք փրկենք


Հարցազրույց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ

- Պարոն Միլիտոնյան, օրեր առաջ Ծաղկաձորում տեղի ունեցավ Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովը, ովքե՞ր էին մասնակցում, ի՞նչ խնդիրներ շոշափվեցին։

- Համաժողովը տեւեց 4 օր, որն ընթանում էր «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը՝ 21-րդ դարի մարտահրավերների առջեւ» խորագրի ներքո։ Արծարծվեցին համատեղ աշխատանքի ձեւերը: Ասելիքներ շատ կային՝ լեզվից սկսած, մինչեւ գրականության, թարգմանության, տարածման վիճակը։ Սա առաջին անգամ էր, որ օտարագիր եւ հայագիր գրողները միացյալ հանդիպում էին Ծաղկաձորում։ 46 գրող 17 երկրից մասնակցեց համաժողովին։ Հիմա պատրաստում ենք համաժողովի գիրքը, որը պետք է ամբողջովին ամփոփի համաժողովի ելույթները, զեկույցները, նաեւ՝ ստեղծագործությունները։

- Սփյուռքում ապրող եւ Հայաստանում ստեղծագործող գրողների խնդիրներն ինչքանո՞վ են իրար նման եւ տարբեր։

- Իրար նման են հրատարակելու, տարածելու, նաեւ թեմատիկայի առումով, տարբեր են կյանքի, աշխարհայացքի, լեզվամտածողության առումով։ Թե՛ Սփյուռքում եւ թե՛ Հայաստանում ապրող գրողների գործերով էլ մենք զբաղվում ենք, համահայկական գրական դաշտ ստեղծելը մեր խնդիրներից մեկն է։ Մենք 2012-ից մինչ օրս ուսումնասիրեցինք եւ «Գրական թերթում» տպագրեցինք, թե ժամանակակից հայ գրողների ինչ գործեր են թարգմանվել գրքերի, անթոլոգիաների տեսքով, ով որտեղ եւ ինչքան է հրատարակվել։

- Առաջնահերթ ո՞ր գրողների անուններն են այդ ցանկում։

- Ես հասկանում եմ գայթակղությունը, բայց եկեք անուններ չտանք, որովհետեւ դրանով չի որոշվում լավ ու վատ գրողը։ Մի օրինակ բերեմ․ Պարսկաստանի «Աֆրազ» հրատարակչության հետ մենք մի ծրագիր ենք իրագործում՝ ժամանակակից հայ բանաստեղծների գրքերի հրատարակություն, արդեն 8 գիրք հրատարակվել է այս 5 տարիների ընթացքում՝ Հենրիկ Էդոյան, Հովհաննես Գրիգորյան, Հովիկ Հովեյան, Վարդան Հակոբյան։ Տարբեր հարատարակչություններ Պարսկաստանում վերջին 4-5 տարում տասնյակ գրողների են տպագրել։ Քանի որ եղել եմ Պարսկաստանում, կարող եմ ասել, որ դա մի ունիկալ երկիր է ընթերցանության տեսանկյունից, աշխարհում եզակի երկրներից, որտեղ պոեզիան այդքան պահանջարկ ունի։ Մի քանի տարի առաջ, երբ ինձ հրավիրեցին իրենց պոեզիայի փառատոնին, տեսա, թե հանդիպումները ոնց են ընթանում՝ հսկայական դահլիճներում, համալսարաններում, փողոցներում, այգիներում, իրենց երկրի ղեկավարը՝ Ահմադի Նեժադը, եկավ Հաֆեզի դամբարանի մոտ եւ բանաստեղծություն կարդաց, երկարատեւ խոսք ասաց պոեզիայի մասին։

- Իսկ ինչո՞ւ մեզ մոտ մեր նախագահը, վարչապետը եւ մյուսները նույնկերպ չեն վարվում։

- Ես սա ասում եմ՝ նաեւ ակնարկելով, որ դա մի ունիկալ երկիր է, որտեղ պոեզիան այդպիսի մեծ հարգանք ունի։ Բայց պոեզիան ամեն տեղ չէ, որ այդպես հարգի է։ Այսօր հատկապես Եվրոպան մի քիչ հետ է վարժվել այդ ամենից, դա նաեւ տպաքանակներից է երեւում։

- Այս տարվանից մշակույթի նախարարությունը փոխեց պետպատվերի, պետաջակցության ձեւը, որո՞նք են դրա լավ եւ վատ կողմերը, դրանից ո՞վ տուժեց կամ շահեց։ Հիմա որքանո՞վ է կանոնակարգվել այդ ոլորտը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan