«Հակառակորդը թափանցել էր մինչև զորամաս, որդիս զոհվել է՝ նրանց հետ մարտ մղելիս». զոհված զինծառայողի հոր աղմկահարույց հայտարարությունը
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

«Հակառակորդը թափանցել էր մինչև զորամաս, որդիս զոհվել է՝ նրանց հետ մարտ մղելիս». զոհված զինծառայողի հոր աղմկահարույց հայտարարությունը


 

2016թ. ապրիլին զոհված ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանի հայրն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աղմկահարույց հայտարարություն արեց. քննությամբ պարզվել է, որ որդին զոհվել է զորամասում՝ հակառակորդի կողմից:

Մհեր Երզնկյանի հայրը՝ Արամայիս Երզնկյանը պատմեց, որ որդին ծառայել է Հայաստանի Հանրապետությունում, զոհվել է ՀՀ տարածքում 2016թ. ապրիլի 6-ին, սակայն պաշտպանություն նախարարությունն ի սկզբանե նրան ներկայացրել է որպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայող:

«Սկզբում ինձ ասացին, որ ինքնավնասում է արել տղաս, 1 տարվա քննությունից հետո՝ այս տարվա մայիսին, պարզվեց, որ հակառակորդը թափանցել է մինչեւ զորամաս եւ իմ տղան այդ պայմաններում է զոհվել: Իմ տղան այդ գիշեր հերթապահության է եղել, շարժ է նկատել, դուրս է եկել, սկսել կրակել, հենց այդ ժամանակ էլ ինքը մահացու վիրավորում է ստացել:

Այսքանից հետո ինձ ասում էին՝ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որ այս ամբողջը հրապարակվի, ես այսքան լռել եմ, բայց հիմա պետք է խոսեմ: Իմ տղուն առ այսօր մի մարտական շքանշան չեն տվել, իմ տղան մարտ է մղել, պայքարել է թշնամու դեմ, բայց տեղեկանքի մեջ գրել են՝ զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, թե ում կողմից է զոհվել, չի նշվում, բայց եթե հակառակորդի կողմից չլիներ, զոհվածի կարգավիճակ տղուս չէր տրվի»,- ասաց նա:

Արամայիս Երզնկյանը պատմեց, որ որդին ընդամենը 2.5 ամսվա զինծառայող է եղել: Երզնկյաններն ամսական 30 հազար դրամ են ստանում, չնայած որ ի սկզբանե հայտարարվում էր, թե ինքնավնասում է եղել: Այլ օժանդակություն պետության կողմից ընտանիքը չի ստացել:

«Ասում են՝ կայացած բանակ ունենք, բա այդ դեպքում ո՞նց ենք թույլ տալիս, որ հակառակորդը մինչեւ զորամաս հասնի»,- խոսքը եզրափակեց զոհված զինծառայողի հայրը:

Աղբյուր՝ News.am

loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan