«Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է». Արայիկ Հարությունյան
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

«Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է». Արայիկ Հարությունյան


Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում կազմակերպված՝ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցներին: Ա. Հարությունյանը ողջունել է ֆորումն Արցախում անցկացնելու նախաձեռնությունը՝ այն համարելով հայկական քաղաքական ուժերի և երիտասարդության միասնականության ու ժողովրդավարական արժեհամակարգի դրսևորման ձև:

Նա շեշտադրել է, որ երիտասարդությունն ի սկզբանե եղել է արցախյան գոյապայքարի և պետականաշինության շարժիչ ուժը, և այժմ էլ երիտասարդ գործիչները նշանակալի դերակատարում ունեն ԱՀ կառավարության կազմում: Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է.

«Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է, ինչը, բացի հասարակության բարեկեցության վրա ազդելուց, հնարավորություն կտա մեզ ապահովելու ցանկալի մակարդակի անվտանգություն, ժողովրդագրական աճ, ինչպես նաև՝ կառուցելու ավելի ազդեցիկ միջազգային հարաբերություններ:

Այդ ճանապարհին մենք արդեն շոշափելի արդյունքներ ենք գրանցում, քանի որ վերջին 10 տարում Արցախում արձանագրվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ՝ բարենպաստ հիմք ստեղծելով նաև առաջիկա տարիների տնտեսական զարգացման համար: Պետք է նշել, որ այդ հաջողությունները հնարավոր են դարձել ՀՀ իշխանությունների հետ համատեղ մեր մշտական ջանքերի և ողջ հայության գործուն մասնակցության շնորհիվ»:

Ա. Հարությունյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների մի շարք այլ հարցերի ևս, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ճյուղերին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կրթական համակարգին և մի շարք այլ ոլորտների:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan