Այսօր՝ 19 օգոստոսի 2019թ., 00:00

Կ. Կարապետյանի և Վ. Սարգսյանի «ներքին կռիվը». Վարչապետը օգտվու՞մ է ստեղծված վիճակից


 

Երևանում ուսանողներն արդեն միքանի օր է բողոքի ակցիաներ և դասադուլ են կազմակերպում տարկետման սահմանափակման դեմ։

Ուսանողները մասնավորապես դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը` պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։

Դասադուլի մասնակից մի խումբ ուսանողներ, նոյեմբերի 9-ին, երթով գնացին դեպի ՀՀ կառավարություն: Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քանի ուզում էին լսել նրա կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նույն օրը, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ելած եւ դասադուլ հայտարարած ուսանողներին հանդիպեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին, որ հանդիպմանը ներկա լինեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն ի վերջո համաձայնության եկան, որ 5 հոգով բարձրանան վարչապետի մոտ. հանդիպումը կտեսագրվի եւ տեսագրությունը կտեղադրվի կառավարության կայքում:

Ուսանողների ցույցն ուղորդված չէ, իսկ նրանց նպատակը՝ հանուն Հայստանի Հանրապետության վաղվա օրվա մասին մտածելու ազնիվ մղումն է: Սակայն, տեղի ունեցան բաներ, որոնք գալիս են հավաստելու այն, որ որոշ ուժեր փորձ են անում օգտվել ստեղծված իրավիճակից: 

Դիտելով վերոնշյալ հանդիպման տեսագրությունը, միքանի այլ հարցեր են առաջ գալիս: Տեսանյութից զգացվում էր որոշակի լարվածություն՝ վարչապետի և Վիգեն Սարգսյանի միջև:

Առանձնացնեք երկու կարևոր դրվագ:

Առաջին. հանդիպումը կազմակերպած վարչապետի օգնականի մտքով անգամ չէր անցել, կամ վերջինս կարևոր չէր համարել՝ ուսանողներին նախապես ասել, որ այդ հանդիպմանը ներկա են լինելու նաև Կրթության և Պաշտպանության նախարարները, որոնք մինչ այդ մերժել էին նման հանդիպում-քննարկումները, իսկ այս դեպքում Կարեն Կարապետյանի շնորհիվ նախարարները ստիպված եղան հանդիպել բողոքի ցույցի կազմակերպիչներին, ինչն իր հերթին առաջացրեց ուսանողների դժգոհությունը, քանի որ նրանք կարծում էին թե միայն վարչապետն է լինելու:

Երկրորդ. վարչապետը՝ բողոքի ցույցեր կազմակերպող ուսանողների մոտ նկատողություն արեց Պաշտպանության նախարարին:

Այն բանից հետո, երբ ուսանողները ասացին, որ իրենք չեն համարում այս հանդիպումը կայացած, քանի որ ներկ էին նաև նախարարները, Վիգեն Սարգսյանը հակադարձեց.

- «...Սա դեմագոգիա է, ես հասկանում եմ, որ դուք շատ ոգևորված եք այս պահին». վարչապետ Կարեն Կարապետյանը սաստեց նախարարին, ու վերջինս  հանդիպումը չավարտված հեռացավ

Գրեթե ոչմի անգամ չհոլովվեց նախագահ Սերժ Սարգսյանի անունը, ով համարվում է  Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը և պարզ է, որ առնվազն առանց վերջինիս դաբրոն ունենալու, այդ նախագիծը չէր հայտնվի, սակայն մեղադրանքնեը կոնկրետ Վիգեն Սարգսյանի դեմ էին:

Վարչապետը կրկին փայլեց իր խարիզմայով և ժամանակ առ ժամանակ Վիգեն Սարգսյանին հիշեցնում էր, որ ուսանողներին գնահատականներ չտա, կամ այլ կերպ ասած՝ էթիկայի դասեր էր տալիս:

Ինչպես հայտնի է գալիք տարվա ապրիլ ամսին պարզ է դառնալու թե ով է ղեկավարելու երկիրը, թեպետ շատերի համար այսօր էլ արդեն ամեն բան պարզ է:

Թե ինչ կլինի Կարեն Կարապետյանի հեղինակության հետ, երբ իշխանության գլուխ կրկին կանգնի Սերժ Սարգսյանը, դժվար չէ ենթադրել: Հանրապետական կուսակցությանը 6 հազարից ավել անդամ բերող վարչապետն, արդեն այսօր պետք է մտածի իր քաղաքական ճակատագրի մասին: Հետևաբար պետք է մշակվի մի սցենար, որի պարագայում վերջինս «չոր դուրս գա ջրից» և հուսախաբ չանի ժողովրդին:

Առաջին քայլն արդեն արված է: Վարչապետը բռնեց բողոքի ցույց անողների կողմը՝ մինչև անգամ նկատողություն անելով Պաշտպանության նախարարին:

Այս հարցի լուծման ցանկացած պարագայում, վարչապետը կմնա «չոր»: Եթե օրենքը չընդունվի՝ դա կընկալվի որպես վարչապետի շնորք, իսկ եթե այնուամենայնիվ օրենքը անցնի, ապա՝ վարչապետն ինչ կարողացավ փորձեց անել, սակայն նրա ձեռքերը կապված են: 

Թերևս, մինչև ապրիլ էլի կլինեն ցույցեր, որում Կարեն Կարապետյանը նորից ժողովրդի կողմից կլինի՝ դեմ դուրս գալով իշխանությանը: Եվ ահա, միքանի նմանատիպ ցույցեր, միքանի նկատողություններ տարբեր նախարարներին, անհամաձայնություններ նախագահի հետ ու ենթադրելի և կանխատեսելի կլինի, որ վարչապետի պահվածքը կսկսի դուր չգալ իշխանություններին ու կփորձեն նրանից ազատվել:

Կարեն Կարապետյանը կդառնա այլընտրանքային ընդիմություն: Ու այս պարագայում վարչապետի  հեռանալը կդառնա տրամաբանական: Պարզ է չէ՞, որ երկրի վարչապետը, եթե դուրս գա իր կուսակցության, իշխող համակարգի դեմ, ապա դրա վերջը միայն մի բան է. այդ իշխանությունը ամեն բան կանի, որպեսզի իր շարքերից հանի պայքարողին:

Եվ Կարեն Կարապետյանի հեռանալը կդիտվի, ոչ թե ի սկզբանե գրված սցենար, այլ՝ իրերի դասավորության հետևանով ստեղծված հանգամանքների զոհ: Ու այստեղ վարչապետի համար չեն այրվի բոլոր կամուրջները:

Սերժ Սարգսյանի իշխանության գլխում մնալը ևս ժամանակի հարց է ու եթե անգամ 4-5 տարի էլ նա երկրի ղեկավարի պաշտոնում մնա, ապա վաղ թե ուշ թողելու է իր աթոռը, իսկ այդ աթոռի համար հարկավոր է օր առաջ պատրաստվել;

Նախագահին չհաշված, այսօր, թերևս, վարչապետ Կարապետյանից հետո, քաղաքական ամենամեծ կճիռ ունեցող պաշտոնյան Վիգեն Սարգսյանն է, ինչն իր հերթին նրան պոտենցիալ մրցակից է դարձնում Կարեն Կարապետյանի համար:

Այն, որ բողոքի ցույց անող ուսանողները, ցույցը կազմակերպող երիտասարդներն ունեն ազնիվ մղումներ և ուղղակիորեն կապված չեն այս խաղի հետ, դա կասկածից վեր է: Այստեղ պետք է նաև արժանին մատուցել նրանց, թեկուզև այն բանի համար, որ կարողացան իրենց միջից առանձնացնել միքանի հոգու և պատասխանատվություն վերցնել՝ խնդիրը կառավարության անդամների հետ քննարկելու համար: Ուրախալի փաստ է, որ այսօր ունենք նման կազմակերված, իր անելիքները հստակ իմացող, պատկերացնող երիտասարդություն:

Սակայն այն, որ քաղաքական գործիչները կփոձեն օգուտ քաղել նման իրավիճակներից, դա նույնպես կասկածի տեղիք չի տալիս:

Ու այստեղ հարցը՝ Վիգեն Սարգասյանը չէ, այլ այն, որ ինքնաբուխ ու ազնիվ նպատակներով ստեղծած ցույցերի, բողոքների սլաքները այլ տեղ կարող են տանել:

 

Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Սամվել Կարապետյանի նվերը

Яндекс.Метрика
website by Sargssyan