Այսօր՝ 19 օգոստոսի 2019թ., 00:00

Լավրովը շտապում է Երեւան. Ի՞նչ է կատարվել


 

168 ժամ թերթի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեկօրյա այցերով նոյեմբերի 19-20-ին կլինի Բաքվում եւ Երեւանում: Այցի օրակարգում ղարաբաղյան կարգավորումն է:

Նոյեմբերի 13-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Երեկ անսպասելի հայտարարվեց, որ նոյեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Այնպիսի տպավորություն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Նալբանդյանին հրավիրել են Մոսկվա, սակայն ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները «թույլ չեն տվել» հայ-ռուսական սեպարատ բանակցություններ ու հանդիպում են նշանակել երեք համանախագահների հետ: Առավել եւս, որ դեռ 1 ամիս առաջ նոյեմբերի 12-ի համար Փարիզում հանդիպում էր նշանակված մոնիտորինգի հարցով, սակայն այն չգիտես ինչու չի կայացել:

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ չեն եղել, չնայած Էրդողանը Սոչի այցից առաջ երկու անգամ հայտարարել է, որ Պուտինի հետ խոսելու է Ղարաբաղի մասին: Ռուսական Կոմերսանտը գրում է, որ Էրդողանը չի կարողացել զիջումներ կորզել Պուտինից:

Եթե Լավրովի այցը Հայաստան ու Ադրբեջան հաստատվի, պետք է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է ինչ որ գործընթացներ արագացնել: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Հայաստան-ԵՄ համաձայնագրի հնարավոր ստորագրումից 1 շաբաթ առաջ:

Լավրովն ինչ-որ նոր պլա՞ն ունի, թե փորձելու է կողմերին «վերադարձնել» Կազանյան պլանին: Լավրովը կարո՞ղ է «անզգույշ» բառով Հայաստանում անցանկալի շարժումներ սադրել, որոնք կարող են խոչընդոտ լինել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին:

Այս համաձայնագիրը, չնայած արտաքին անտարբերությանը, Ռուսաստանի որոշ շրջանակներում, ինչպես նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում անհանգստությամբ են ընդունում: Իր հերթին, ստորագրումից մեկ ամիս առաջ համաձայնագրի տեքստը հրապարակվել է, եւ բոլորը տեսել են, որ դրանում «անհարմար» բան չկա:
Ստորագրումը թույլ չտալու մյուս տարբերակը սադրանքն է սահմանին:

Սակայն նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ է հրավիրվել, որտեղ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը միանշանակ հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է եւ պնդել են, որ զսպող մեխանիզմներ ներդրվեն: Դա նշանակում է, որ ռազմական գործողությունները սկսողին կոշտ պատիժ է սպասվում:

Հնարավո՞ր է մեկ այլ տարբերակ՝ քաղաքական անկայունություն հրահրել Հայաստանում կարգավորման մասին որոշ հայտարարությունների կամ «արտահոսքերի» ձեւով:
Եթե Հայաստանի իշխանությունն իրոք տրամադրված է ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուն, եթե իրոք կայունություն ու խաղաղություն է ցանկանում, ապա պետք է «խնդրի» Ռուսաստանին մինչեւ նոյեմբերի 24-ը ղարաբաղյան հարցում զերծ մնալ միջնորդությունից:

Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ) Ինչպե՞ս է Կամո Սեյրանյանն ընկել Սենա գետն ու հազիվ փրկվել խեղդվելուց Աննախադեպ սկանդալ․ Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը կրքոտ պարում է աղջիկների հետ, ապա նրանց ուղեկցում նախագահի նստավայր. (Տեսանյութեր) Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած․ (Տեսանյութ) Հաշմանդամություն ունեցող երեխան գրկեց իր սիրելի Իչային. (տեսանյութ) Նարեկ Սարգսյանի ցոփ ու շվայտ կյանքը․ (Լուսանկարներ) Ով և ինչպես է սպանում՝ «օրենքով գող» Անդիկին․ (տեսանյութ) Ով է՝ Ռուբոշի գեղեցկուհի նշանածը․ (Լուսանկարներ) Ինչու Սիրուշոն չերգեց Ձախ Հարութի մենահամերգին․ Մանրամասներ Ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Վարդուհի Վարդանյանին որդու նշանադրության արարողությունից Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ-որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները Ինչպես են տրանսգենդերները հայհոյում ոստիկաններին․ (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը թեթևակի հոսանքահարվեց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու» Ռուսաստանի նոր ապտակը․ OРТ-ի անդրադարձը Քոչարյանի կալանավորման․ (ՏԵսանյութ) Պարզվել է՝ ովքեր են ոստիկաններին հայհոյած եւ հարվածած տրանսվեստիտ մարմնավաճառները. (Տեսանյութ) Տեսեք, թե ինչ է անում հարբած վարորդը Ստեփանակերտի կենտրոնում Ինչ է պատահել Ալլա Լևոնյանին, երկրպագուներն անհանգստացած են. հուսանք, որ լուրերը կեղծ են Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին Տեսեք, թե ինչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել․ (Տեսանյութ) Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերել 7-ամյա մի տղայի. բացելով բնակարանի դուռը՝ ոստիկանները շոկի մեջ ընկան. (Video) Արսենալի տարօրինակ պահվածքը՝ Մխիթարյանի հանդեպ Սամվել Կարապետյանի նվերը

Яндекс.Метрика
website by Sargssyan