Այսօր՝ 03 հունիսի 2020թ., 00:00

«Հույս չունենաք». Էրդողանի ապտակն Ալիեւին ու սենսացիոն հայտարարությունը


 

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս լրագրողներին ներկայացրել է Ռուսաստան կատարած այցի արդյունքները: Թուրքիայի նախագահը պատմել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան կարգավորման թեման:

«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կա որոշում 7-ից 5 օկուպացված շրջանների մասին (նկատի ունի ՄԱԿ ԱԽ բանաձևերը) :

Մենք նշել ենք այդ որոշումների կատարման անհրաժեշտությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն որքանով հասկացա, նա առանձնապես հույսեր չի կապում», ասել է Էրդողանը:

Նախքան Պուտինի հետ հանդիպումը Էրդողանը հայտարարել էր, որ նրա հետ քննարկելու է Ղարաբաղի խնդիրը եւ ակնարկել, որ կա ինչ որ համաձայնեցված պլան:

Իր հերթին, ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվել էր մի «արտահոսք» Պուտինի առաջարկի վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանը Ղարաբաղի տարածքների դիմաց պետք է համաձայնվի մտնել ԵՏՄ ու ՀԱՊԿ, ինչպես նաեւ ռուսական զորքի մուտքին Ղարաբաղ:

Նախքան Էրդողանի հետ հանդիպումը հրապարակվեց Պուտին-Թրամփ «պատմական համաձայնությունը» Սիրիայի շուրջ, որը խաղից դուրս վիճակում թողեց Թուրքիային, ինչով էլ պայմանավորված էր Էրդողանի նյարդային արձագանքը:

Բացի այդ, ամերիկյան կողմը հստակ հայտարարեց Ղարաբաղի խնդրում իր մոտեցումը՝ ստատուս-քվոյի հաստատումը դիտարկման մեխանիզմների միջոցով, ինչին առաջին անգամ հրապարակային համաձայնություն տվեց Ռուսաստանը:

Ահա այս ֆոնին էլ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որտեղ Ռուսաստանն արդեն խոսելու եւ առավել եւս զիջումների որեւէ պատճառ չուներ Թուրքիային, հարցերի ամենալայն շրջանակով:

Հանդիպումից հետո Էրդողանի զրույցը լրագրողների հետ լիովին արտահայտում է այս իրավիճակը: Էրդողանը փաստացի ասում է Ադրբեջանին, որ ինքն ամեն ինչ արել է Ղարաբաղի խնդրում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար, բայց Պուտինն ասել է, որ հույսեր չկան:

Մանրամասներն` այստեղ

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan