Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00

«Սիթիի» խաղացողները շշով խփել են Մոուրինյոյին, Լուկակուն էլ պատռել է Արտետայի ճակատը


 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեստեր Սիթիի» դեմ խաղից հետո 2 թիմերի խաղացողների միջեւ կռիվ է ծագել: Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, երեկ՝ դեկտեմբերի 10-ին, քաղաքայինները մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով «Յունայթեդին» հաղթելուց հետո բավականին աղմկոտ են տոնել հաջողությունը: ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դա դուր չի եղել: Նա մտել է մրցակցի հանդերձարան եւ ասել, որ իջեցնեն երաժշտության ձայնը եւ հարգանք դրսեւորեն մրցակցի նկատմամբ:

Մոուի եւ «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի միջեւ լեզվակռիվ է սկսվել, կրքերը թեժացել են, եւ «Սիթիի» խաղացողները ջրով ու կաթով լի շշեր են նետել դեպի Մոուրինյոն: Միջամտել է «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Նշվում է, որ նա շիշ է նետել «Սիթիի» մարզչական շտաբի անդամ Միկել Արտետայի ուղղությամբ, ինչի արդյունքում պատռվել է վերջինիս ճակատը: 2 թիմերի ներկայացուցիչների միջեւ սկսված կռվին ստիված են եղել միջամտել անվտանգության աշխատակիցները: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

Դերբիից հետո իր հարցազրույցում Ժոզե Մոուրինյոն բողոքել էր մրցակցի ֆուտբոլիստների պահվածից՝ նշելով, որ նրանք սիմուլյացիայի էին դիմում: Նա իր դժգոհությունն էր արտահայտել նաեւ գլխավոր մրցավարի գործողություններից: Ըստ նրա՝ դրվագներից մեկում մրցավարը ոչ թե պետք է սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տար իր թիմի կիսապաշտպան Անդեր Էռերային, այլ պետք է իր թիմի օգտին 11-մետրանոց նշանակեր, քանի որ «Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամեդին խախտել էր կանոնները Էռերայի նկատմամբ:

Այս հաղթանակի նորհիվ «Սիթին» 2-րդ տեղում ընթացող «Յունայթեդի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 11-ին: «Քաղաքայիններն» ունեն 46, իսկ «մանկունյանցիները»՝ 35 միավոր: 3-րդ տեղում «Չելսին» է 32 միավորով. գրում է armtimes.com-ը:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan