Այսօր՝ 19 հոկտեմբերի 2018թ., 00:00

Սերժի և Սամվելի հայտարարությունն ու Ռուբեն Վարդանյանի «հարցը»


 

Սերժ Սարգսյանի գրեթե անխուսափելի վարչապետության մասին հայտարարությունները առաջին հայացքից տորպեդահարում են վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Այդ հայտարարությունները ստեղծում են մթնոլորտ, որում նվազագույնը սահմանվում է Կարապետյանի պաշտոնանկության ժամկետը:

Իսկ պաշտոնանկության ժամկետը «պարանոցից կախ տված» վարչապետը չի կարող վստահություն ներշնչել որեւէ մեկին, ում հետ փորձում է պայմանավորվել որեւէ հարց:

Այդ դեպքում Կարեն Կարապետյանը կամ պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանի «լիազորագիր»՝ որ ապագա վարչապետը Կարապետյանին լիազորում է համաձայնություններ ձեռք բերել 2018-ի ապրիլից հետոյի համար, եւ դրանք կմնան ուժի մեջ, կամ 6 ամսից ավելի հեռանկար չունեցող Կարապետյանի նախաձեռնությունները կարժանանան անլուրջ վերաբերմունքի:

Այդ իմաստով խիստ հատկանշական է դեռեւս խորհրդարանի ընտրության քարոզարշավին Դիլիջանում Կարեն Կարապետյանին հասցեագրված հարցը: Դիլիջանի միջազգային դպրոցի աշխատակիցներից մեկը ՀՀԿ քարոզարշավը վարող Կարապետյանին հարցրել էր, թե ինչ շանս կամ երաշխիք կա, որ նրան ընտրելու դեպքում Կարապետյանը վարչապետ կմնա հաջորդ հինգ տարիներին:

Անկասկած դա ամենեւին բավարար հիմք չէ եզարակացնելու, որ հարցը հուշել էր Դիլիջանի դպրոցի հիմնադիր, գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, այդուհանդերձ դրանում կար խորհրդանշականություն՝ հաշվի առնելով հենց Ռուբեն Վարդանյանի դիրքորոշման հետ կապված մի հանգամանք:

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ռուբեն Վարդանյանը միակն էր թե գործարար, թե քաղաքական դասի շրջանում, որ արտահայտվեց առանց ավելորդ երկիմաստության, ասելով, որ Կարեն Կարապետյանի հաջողությունը մեր վերջին շանսն է, եւ երկրորդ շանս ուղղակի չի լինի:

Ահա այդ իմաստով, երբ ներկայում Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ հայտարարությունների աշխույժ փուլ է, նախընտրական շրջանում Դիլիջանում հնչած հարցը «հնչում» է նորովի:

Դիլիջանում Կարեն Կարապետյանը տվել էր ուշագրավ պատասխան՝ «Ամբողջ խնդիրը նա ա, որ ես ձեզ չպիտի երաշխավորեմ, դուք էդ շանսը ինձ պտի տաք: Հիմա, եթե դուք էդ շանսը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք»:

Դե յուրե, հանրությունը տվեց Կարապետյանին այդ շանսը, բայց դա ոչ միայն չի ցրել 2018-ի անորոշությունը, այլ ավելի է խորացրել այն: Մյուս կողմից, արդյոք Կարապետյանի պատասխանն իրականում տողատակում պատասխան էր «երկրորդ շանս» չտեսնող Ռուբեն Վարդանյանին եւ այլ գործարարներին, նվազագույնը այն 3 տասնյակին, որոնք դեռեւս հունվարին Մոսկվայում հայտարարել էին Կարապետյանին աջակցելու մասին, իսկ հետո միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կազմել էին Հայաստանի ներդրողների ակումբը՝ հենց նախընտրական քարոզչության շրջանում:

Միեւնույն ժամանակ, դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ հայտնվեցին գործարարների այդ երեք տասնյակի կամ ակումբի միատարրության բացակայության մասին:

Այդ իմաստով ուշագրավ էր Սերժ Սարգսյանի եւ ակումբի ոչ պաշտոնական առաջնորդ Սամվել Կարապետյանի համատեղ միջոցառումը, որում Սամվել Կարապետյանը հայտարարեց առաջիկա տասնամյակում 1 միլիարդ դոլարի ներդրումների մասին:
Արդյոք այդ մեկ միլիարդով Կարեն Կարապետյանի վարչապետությունը ամրապնդվեց, թե՞ այդ գնով «վաճառվեց» Կարապետյանի վարչապետությունը, Սերժ Սարգսյանի հետ Սամվել Կարապետյանի պայմանավորվածության դիմաց:

Այսինքն, դա գործարք էր «երկրորդ շանսի՞» վերաբերյալ, թե՞ պարզապես շանսի մասին տարբեր են օրինակ Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի պատկերացումները:

Միեւնույն ժամանակ ուշագրավ է այն, որ Կարեն Կարապետյանի վարչապետական կարգավիճակի դեմ սուր տեղեկատվական գրոհ սկսվեց խորհրդարանի ընտրությունից գրեթե անմիջապես հետո: Այդ գրոհը դադարեց մի քանի շաբաթ անց Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որ Կարապետյանը «չունի հրաժարականի պատճառ»:

Ինչն էր այդ հայտարարության պատճառը, դժվար է ասել: Կլինի՞ այժմ պատճառ, որը Կարապետյանի վարչապետական դիրքի դեմ գրոհի ներկայիս ակտիվության փուլում Սերժ Սարգսյանին կմղի գրոհը արգելակող համանման հայտարարություն անելու. գրում է Lragir.am-ը:

loading...
Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am Ինչ նոր վտանգներ են առաջացել Հոգեբուժարանի աշխատակիցները ծաղրել ու հարվածել են տարեց հիվանդին. (Տեսանյութ) Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին Վանեցյանի գեղեցկ քայլը Շտապ. Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել. (Տեսանյութ) Չարբախում «դերասան» «Ռազը» վեճի ժամանակ սպանել է բանգլադեշցի Գոռին, տեսախցիկը ֆիքսել է սպանությունը «Սերժ Սարգսյանի ստվերի տակ «պադավատներով» ման էին գալիս». Շարմազանովը՝ որոշ ՀՀԿ-ականներին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԱՄՆ դեսպանի՝ Արցախի մասին արած հայտարարությանը Փաշինյանի մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. բոլորն ապշած են. Նոր լուսանկարներ Շուշաննա Թովմասյանի և Վահե Սայանի հարսանիքից Գոնե մանկավարժները սա տեսնեն ու առնվազն մեկ օր առաջ դասը սովորած գնան դաս տալու. Անահիտ Բախշյան Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան

Яндекс.Метрика
website by Sargssyan