Այսօր՝ 14 դեկտեմբերի 2018թ., 00:00

Շարլ Ազնավուրը պատմել է, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ


 

Ֆրանսիական Նուվել դ'Արմենի հանդեսին տված հարցազրույցում Շարլ Ազնավուրն ասել է, որ մինչ մեկին բանտ են նստեցնում երկու ձու գողանալու համար, միլիոն գողացածներն անպատիժ են մնում:

«Մենք պետք է հասկանանք, որ հիանալի երկիր ունենք զարգանալու համար, սակայն այն մի օր կարող է անհետանալ, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Դրա պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարները», ասել է Ազնավուրը: Աշխարհահռչակ շանսոնյեն ասել է, որ այս թեմայով խոսել է Հայաստանի ղեկավարների հետ. «Ես նրանց չեմ խնայում, ասում եմ այն, ինչ մտածում եմ»:

Շարլ Ազնավուրն առաջին անգամ չի կոշտ հայտարարություններ անում Հայաստանի կոռումպացված իշխանությունների մասին: Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, պաշտոնական անձ եւ կարելի է պատկերացնել, թե իրեն որքան անհարմար է զգում, երբ համաշխարհային բարձր շրջանակներում տհաճ են արտահայտվում Հայաստանի հասցեին եւ ասում, որ հայերը չեն կարողանում ինքնակազմակերպվել որպես պետություն:

Թերեւս, ամենավիրավորականն այն է, որ լսում ես, որ քո ազգն ընդունակ չէ պետություն կառուցել, օգտագործել ազգային բարիքները, արդյունավետ ու արդար կառավարել դրանք: Ժողովրդավարության էությունն այն չէ, որ երկրում աղքատներ ու հարուստներ չլինեն: Էությունն այն է, որ հարուստները չհարստանան ազգային բարիքները մենաշնորհելով, որոնք բոլորին են պատկանում եւ որի վրա կառուցվում է պետության հզորությունը:

Հայաստանում ինչպե՞ս են վարվում ազգային հարստության հետ: Ընդերքից ինտենսիվ հանում եւ վաճառում են ոսկին ու պղինձը՝ պետությանը չնչին հարկեր վճարելով: Ցանցային ենթակառուցվածքները նվիրել են ռուսական կորպորացիաներին:

Եվս մեկ ազգային հարստություն՝ ջուրը, ծառայում է տարբեր խմբերի շահերին, մինչ գյուղացիները մշտապես ոռոգման ջրի կարիք ունեն: Եվ մարդիկ, ովքեր պետք է մշակեին հողը, Ռուսաստանում օրնիբուն աշխատում են հացի փող վաստակելու համար:

Ոսկու պետական պահուստը վաճառել են: Հայաստանի սահմանները վերահսկում են ռուս սահմանապահները, ՀՕՊ-ը եւս փոխանցվել է Ռուսաստանին: Ազնավուրն այդ մասին ասե՞լ է Սերժ Սարգսյանին: Ընդունենք, նրա նախագահության 10 տարիների ընթացքում հաջողվեց պահել Ղարաբաղը եւ թույլ չտալ մադրիդյան սկզբունքների իրականացում:

Սակայն իրականում դրանում որքա՞ն է իշխանության դերակատարումը: Բոլորը հիշում են 2016 թվականի ապրիլի 2-5-ը, երբ Հայաստանում իշխանությունն անհետացել էր, հրամաններ չէին տրվում, դաշտային հրամանատարներն իրենք էին որոշում դիմադրել, թե ոչ, իսկ մարդիկ ինքնակազմակերպվել էին, փող, զենք հավաքել եւ ճակատ ուղարկել:

Մի փոքր էլ շարունակվեր, Հայաստանում ժողովրդական իշխանություն կձեւավորվեր:
Ամենավճռական պահերին Հայաստանում իշխանություն չի եղել: Հետո Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ չգիտեր, թե Մոսկվայում ինչ են բանակցում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը:

Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որտե՞ղ էր: Ժողովրդի հե՞տ, որը, զգալով իշխանության բացակայությունը, ինքնակազմակերպվեց, թե՞ այն մարդկանց հետ, որոնք վախեցան այդ ինքնակազմակերպումից:

Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ու մյուսներն ասում են, որ Սերժ Սարգսյանից բացի ոչ ոքի չեն տեսնում ապագա վարչապետի պաշտոնում: Ոչ ոքի, ասում են նրանք: Սակայն օրինակներ կան, երբ հանրությունն առաջ է քաշել իր առաջնորդներին: Նրանց շարքում հազիվ թե լինեն ազգային հարստությունները մսխած մարդիկ:

Շարլ Ազնավուրը, հավանաբար, եւս սպասում է Սերժ Սարգսյանի որոշմանն ապրիլի մասին: Ժամանակին Սարգսյանը դիմել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ կոչ անելով միասին հեռանալ իշխանությունից: Տեր-Պետրոսյանը վաղուց չի խոսում, Ռոբերտ Քոչարյանը նույնպես լռում է: Եկել է Սերժ Սարգսյանի հերթը. գրում է Lragir.am-ը:

loading...
Արշավիր Ղահրամանյանը գրառում է արել՝ Լևոն Մնացականյանի մասին Սա ուղղակի խայտառակություն է․ Ինչին կարող է այն հանգեցնել Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը, որը նա ստիպված է անում Որոշեցի վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից… Ժիրինովսկու ուշագրավ ելույթը խորհրդարանում․ «Հայերն օրինակ ցույց տվեցին ողջ մոլորակի համար» Հայաստանում այս պահին առատ ձյուն է տեղում Լսել եմ գիրք ա գրում, թողեք իրա համար նստի. միջադեպ` Քոչարյանի պաշտպանության ակցիայի ժամանակ. (Տեսանյութ) Արփինե Հովհաննիսյանի պարտությունը․․․ Որ ուժը որքան պատգամավորական մանդատ կունենա. խորհրդարանում կլինի 129 պատգամավոր «ԱԺ արտահերթ ընտրությունների «ամենամեծ ողբերգությունը․․․» ԱԺ ընտրությունների արդյունքը հայտնի է... Արտակարգ իրավիճակ Արաբկիրում․ Աշոտյանը ահազանգում է․ (տեսանյութ) ՀՀԿ-ի տոկոսները գնալով ավելանում են․ Կտրուկ շրջադարձ․․․ Աննա Հակոբյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել և ուշագրավ գրառում արել Սաշիկ Սարգսյանը՝ ընտրության ժամանակ Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյան Նախնական արդյունքներ՝ 711 ընտրատեղամասերից Հայտնի է 436 ընտրատեղամասի անսպասելի արդյունքները․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Նիկոլ Փաշինյանի ապտակը՝ Սամվել Կարապետյանին Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների տղամարդկանց 2019թ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշում է ծննդյան 39-ամյակը. ՖՈՏՈՇԱՐՔ Իրինա Քոչարյանը՝ հորեղբոր կալանավորման մասին... Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Արթուր Վանեցյանի ընտանեկան նոր ու գեղեցիկ լուսանկարները Ուղիղ եթերի ժամանակ սեղանի տակ ինչ-որ բան էր կատարվում․ Հաղորդավարուհու արձագանքը ուղղակի տեսնել է պետք Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել , մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել․ երեկվա բանավեճից հայտնի դարձած Գևորգ Ծառուկյանը հանդիմանե՞լ է Մարուքյանին․ Այն ինչ մնաց կադրից դուրս Սերժ Սարգսյանը զայրացել և եթերից հետո զանգահարել է Վիգենի՞ն․․․ Բանավեճի ամենահիշարժան և ծիծաղելի դրվագը․ (տեսանյութ) Վիգեն Սարգսյանն ասաց «ամենագլխավորը» ու փոշմանեց․․․

Яндекс.Метрика
website by Sargssyan