Այսօր՝ 29 մայիսի 2020թ., 00:00

Ահա թե ով կփրկի Մխիթարյանի կարիերան


 

Արմենպրեսը տեղեկություն է տարածել, որ Մոսկվայի Արարատ ֆուտբոլային ակումբը կարող է տեղափոխվել Հայաստան ու հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում:

Ըստ տեղեկության, Ռուսաստանի առաջնությունում մրցունակ լինելու համար պետք է շատ փող, իսկ Հայաստանի առաջնությունն այդ տեսանկյունից անհամեմատ նվազ ծախսատար է:

Դեռեւս չկա այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում, թեեւ հնարավոր հեռանկարի տրամաբանությունը պարզ է: Մոսկվայի Արարատը ստեղծել են Ռուսաստանի հայ մեծահարուստները:

Նրանց նպատակն էր անցնել բարձրագույն խումբ, գնալ առաջ, գուցե եվրագավաթներ եւ այլն: Այդ դեպքում նաեւ ակումբը կդառնար հաջողակ բիզնես:

Բայց Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունն այդ տեսանկյունից իսկապես մրցունակ է: Առավել եւս, որ կա նաեւ քաղաքական կողմը՝ թույլ կտա՞ն Արարատ անունով թիմի վերելք, եթե օրինակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության պարագայում Արարատի պատկերը հանվում է Հայաստանի հավաքականի համազգեստի վրայից:

Այդպիսով, Ռուսաստանի հայերը, որոնք փող ունեն, ըստ երեւույթին մոտենում են որոշման, որ Արարատի վրա ծախսվող փողը ջուրն է ընկնում, չունի հեռանկար:

Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է հասնել գոնե ինչ որ նվազագույնի, եթե նախագիծը ոչ թե փակվի, այլ տեղափոխվի Հայաստան: Միաժամանակ էլ դա կարող է ներկայացվել որպես Հայաստանում կատարված ներդրում՝ ներդրողների ակումբի:

Բանն այն է, որ Մոսկվայի Արարատը կարող է գրվել այդ ներդրողների ակումբի բալանսի վրա:

Նոյեմբերի 17-ին տարածվեց տեղեկություն, որ ակումբի նախագահ է ընտրվել միլիարդատեր, ըստ Ֆորբսի ամենահարուստ հայը համարվող Սամվել Կարապետյանը, իսկ տնօրենների խորհրդի նախագահն է Կամո Ավագումյանը՝ ռուսաստանցի մեծահարուստ, որը օրերս ձեռք բերեց Հովիկ Աբրահամյանին պատկանող Արտֆուդ ընկերությունը:

Թե Կարապետյանը, թե Ավագումյանը այն գործարարների շարքում են, որոնք ներդրումային պատրաստակամությամբ աջակցություն են հայտնել Կարեն Կարապետյանին:

Ու քանի որ Կարապետյանն էլ կարծես թե ունի ներդրումային վիճակագրության կամ բալանսի խնդիր, Մոսկվայի Արարատի Հայաստան տեղափոխումը կարող է դիտարկվել որպես արտաքին ներդրում:

Միեւնույն ժամանակ, Արարատը Հայաստանում կլինի մրցունակ, մեծ հավանականությամբ կնվաճի եվրագավաթների իրավունք եւ կարող է նաեւ ստանալ որոշակի ֆինանսական օգուտներ: Միաժամանակ, բավական հետաքրքիր վիճակ է ստեղծվում հայկական ֆուտբոլում:

Փաստացի ստացվում է, որ Սամվել Կարապետյանը կանգնած է միանգամից երկու ակումբի «գլխին»: Բանն այն է, որ նոյեմբերին հայտարարվեց Կարապետյանի Ալաշկերտ ակումբի գլխավոր հովանավոր դառնալու մասին: Ակումբը Հայաստանի չեմպիոնն է:

Այդպիսով, Հայաստանի տնտեսության մեջ ավելի ու ավելի ընդլայնված ներկայություն ունեցող Սամվել Կարապետյանը փաստացի վերցնում է նաեւ ֆուտբոլը, եթե իհարկե Մոսկվայի Արարատը տեղափոխվի Հայաստան:

Շարունակությունն` այստեղ

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan