1533 թ․-ին նկարված այս կտավի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում․ բայց միայն տեսեք, թե ինչ գաղտնիքներ էր այն իր մեջ թաքցնում
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

1533 թ․-ին նկարված այս կտավի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում․ բայց միայն տեսեք, թե ինչ գաղտնիքներ էր այն իր մեջ թաքցնում


 

Այս երկակի կտավը կոչվում է «Դեսպանները» (անգլ.՝ The Ambassadors) և նկարված է վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ Հանս Հոլբայն Կրտսերի կողմից, 1533 թվականին:

Բնորդներին բնութագրելու համար Հոլբայնը հմտորեն օգտագործել է տարբեր ատրիբուտներ։ Դեսպանները երկու շքեղ հագնված տղամարդիկ են՝ Լոնդոնում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Դենտևիլը և եպիսկոպոս Ժորժ դե Սելվը։ Նրանք պատկերված են բազմաթիվ առարկաներով բեռնված բարձր սեղանի առջև։ Առարկաները հուշում են պատկերված մարդկանց կրոնական, մտավոր և գեղարվեստական հետաքրքրությունների մասին։
 

 

 
 
 
 
Ձախ կողմում Ժան դե Դենտևիլն է՝ առավել ճոխ հանդերձանքով, ինչը նրա կերպարն էլ ավելի կարևոր է դարձնում: Եթե ուշադիր նայեք՝ Ժանի ձեռքը դաշյունի վրա է, որի վրա էլ փորագրված է «AET SUAE 29», ինչը թարգմանաբար նշանակում է «Նա 29 տարեկան է»: Այստեղից հասկանում ենք, որ դեսպանը 29 տարեկան է: 
 

 
 
Եպիսկոպոս Ժորժ դե Սելվը Ժանի լրիվ հակառակ պատկերն է՝ համեստ և անշուք հագնված: Նա 25 տարեկան է: Այդ դետալը նկարիչը ևս թաքցրել է կտավում: Ուշադիր նայելով նրա աջ ձեռքի տակ գտնվող գրքին կտեսնենք դրա վրայի «AET SUAE 25» լատիներեն գրառմանը․ Ժորժը 25 տարեկան է:
 
 
 
Ամենատարօրինակը նկարի առաջին պլանում պատկերված երկարավուն, ձգված առարկան է։ Բայց հենց սա էլ կտավը գլուխգործոց է դարձրել: Հանս Հոլբայնը այդ երկարավուն առարկայի մեջ գանգ է թաքցրել, որն առաջին հայացիքց չի երևում, այլ հատուկ անկյան տակ պետք է տեսնել դա: Այդ դեպքում էլ խամրում են բուն կտավի վրայի գործող անձիք: 
Հանսը գանգի տեսքով մահին է պատկերել, որը սովորական աչքի համար անտեսանելի է, բայց միշտ առկախված մարդկանց գլխից, անկախ նրանց սոցիալական պատկանելությունից։ Իսկ մահը տեսնելու դեպքում մնացյալ բոլոր իրադարձությունները դադարում են իրենց նախնական տեսքն ունենալ:
 
 
Հիրավի՝ Հանս Հոլբայնը իսկական գլուխգործոց է ստեղծել․ կտավ՝ կյանքի և մահվան մասին: Հոլբայնը ոչ թե երկու դեսպանների, այլ այդ դարաշրջանի պատկերն է նկարել:
 

loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan