Այսօր՝ 17 փետրվարի 2019թ., 00:00

Պուտինի նոր անակնկալը Սերժ Սարգսյանին


 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, թվարկել է այն պատճառները, որոնք խաթարում են երկրի կայունությունը եւ խանգարում նրա զարգացմանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ոչինչ ավելի շատ չի խաթարում երկրի կայունությունը եւ գողանում զարգացման ռեսուրսը, որքան սուտը, անարդարությունը, անօրենությունը, կոռուպցիոն ժանգը եւ կաշառակերությունը, անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կարիքների հանդեպ, գոռոզությունն ու մեծամտությունը, որտեղից էլ դրանք գան՝ քաղաքագետներից, պաշտոնյաներից, բիզնեսից թե իրենց էլիտա համարողներից», ասել է Պուտինը:

Ինքնին զավեշտալի է ՌԴ իշխող կուսակցության առջեւ նման ելույթը, քանի որ Պուտինի թվարկած բոլոր այդ արատները այդ կուսակցության հենքն ու մոտիվացիան են: Այդ արատները վերաբերվում են նաեւ Պուտինի անմիջական շրջապատին, որի վերաբերյալ բավականաչափ կուտակված կոռուպցիոն կոմպրոմատ կա:

Պուտինը գնում է արդեն չորրորդ ժամկետին, սակայն այս անգամ նրա մոտ նկատելի է հռետորաբանության փոփոխություն: Նախկին գոռոզությունից ու մեծամտությունից բան չի մնացել: Եվ դա բնական է. Պուտինն ընդունել է ԱՄՆ-ի գերակայությունը, ԱՄՆ-ի հետ պայմանավորվել գլոբալ խնդիրների շուրջ, ստացել նոր դերակատարություն աշխարհում:

Դա Ռուսաստանի համար կարող է փրկություն դառնալ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվելը դեռ պետք է մատուցվի ռուսական հանրությանը, երկարատեւ գոռոզ ու մեծամիտ պահվածքից հետո:

Պետք է նշել, որ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները դրական նշանակություն ունեցան նաեւ Հայաստանի խնդիրների առումով, մասնավորապես ԱՄՆ ջանքերով ճանաչվեց ստատուս-քվոն Ղարաբաղում:

Մյուս կողմից, դրանք տհաճ անակնկալ էին Հայաստանի իշխանության, մասնավորապես արտաքին քաղաքական ու ռազմաքաղաքական պատասխանատուների համար, ինչը միայն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությունը ենթարկված էր ոչ թե երկրի շահերին, այլ Մոսկվայի պահանջներին ու կարիքներին: Հայաստանի իշխանությունը ծառայություններ էր մատուցում արտաքին շահագրգիռ կողմերին՝ սեփական դիրքերը պահելու համար:


Դա արտահայտվեց օրինակ Ղարաբաղի խնդրում, երբ ՀՀ իշխանությունն այսպես ասած մոռացել էր բանակցության իր պայմանների ու Վիեննայի պայմանավորվածությունների մասին, եւ երբ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության շրջանակում նոյեմբերին անսպասելի հայտարարեց այդ մասին, իշխանությունը հայտնվեց բավական նվաստ վիճակում.

Հանուն Ռուսաստանի լռել էին, թուքումուր կերել, ու հանկարծ…
Վերադառնանք Պուտինի ելույթին. Առաջին անգամ երկար տարիների ընթացքում Պուտինը կոշտ տոնով խոսեց երկրի զարգացման գլխավոր խոչընդոտի մասին, եւ այդ խոչընդոտն արդեն արտաքին թշնամին չէր, ինչպես նախկինում:

Սա նոր գործընթացներին համարժեք լինելու փորձի եւս մեկ նշան է: Իսկ դա նշանակում է, որ փոխվում են առաջնահերթությունները նաեւ նախկին գործընկերների, վասալների ու նրանց մատուցած ծառայությունների մասով:

Դա էլ նշանակում է, որ իշխանության համար նոր տհաճ անակնկալներ են լինելու, կապված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայկական կողմի վերջին հայտարարությունների, Հայաստան-ԵՄ համաձայնագրի, Երուսաղեմի հարցով քվեարկության, հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի եւ այլ իրադարձությունների հետ. գրում է lragir.am-ը:

loading...
Արարատ Միրզոյանը բաժակի փոխարեն ծիծակով օղի խմում․ (տեսանյութ) Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Շալյապինի հետ ինտիմ լուսանկար է հրապարակել լոգարանից․ (Photo) «Եթե բանը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյանը՝ իրեն դատի տալու մասին Սիրուշոն ռաբիզ է երգում. (տեսանյութ) Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է․ (տեսանյութ) Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Շուշան Երիցյանը հիմա էլ միայն ներքնազգեստո՞վ է փողոցում շրջում Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններից «Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` Սոսի հետ ընտանեկան կյանքի մասին Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը` պատգամավորի ելույթի ժամանակ. (ՎԻԴԵՈ) ԱՄՆ հիասթափեցրեց. Թրամփի աննախադեպ ավանսը Հայաստանին Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով Իննա Խոջամիրյանը հրաժարվե՞լ է նշանադրության մատանին կրելուց Խնդրում եմ ուշադիր եղեք՝ այժմվանից մինչև ամսի 14-ը․ Ահա թե ինչու Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը Արա՛ փափախով քրդի տեղ ե՞ք դրել․ Աշոտ Ասատրյանը՝ գազի գնի մասին Մինչ ընկերները բեմի վրա փորձ են անում, Լիլի Մորտոն տեսախցիկին գաղտնի կրծքերն է ցուցադրում․ (տեսանյութ) Միայն տեսեք, ինչ է ասել Պուտինը առանց անձրևանոցի կանգնելու վերաբերյալ. (Տեսանյութ) Վերարկուս` MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր. Գոհար Աբաջյանը առաջին անգամ խոսում է սկանդալային լուսանկարի մասին. ՖՈՏՈ Նիկոլ Փաշինյանը կարդում է Ռոբերտ Քոչարյանի գիրքը՞ (ՖՈՏՈ) Գարիկ Պապոյանը Բալիում հանգստանալիս զվարճանում է ռուս կանանց վրա․ (տեսանյութ) Վերջապես Քրիստինա Եղոյանը շատ կարևոր գաղտնիք բացահայտեց իր անձնական կյանքի մասին. (Video) Քայլ արածները արտագաղթում են. ահազանգ Փաշինյանի համար Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում Հրաչ Մուրադյանի սիրելին. ՖՈՏՈՇԱՐՔ Ինստագրամյան թրենդներից հետ չմնալով՝ Սիլվա Հակոբյանը որոշեց խայտառակել իրեն. (տեսանյութ) Կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ․ Փաշինյանը՝ RTS-ին. (տեսանյութ) Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. (Photo,Video) Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել. (Լուսանկարներ) Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Դատարանում տղային հարցրեցին, թե բաժանվող ծնողներից ում հետ է ցանկանում մնալ. Երեխայի պատասխանը մարդու սիրտ է կտոր-կտոր անում… (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan