Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00

ՍԱՍ-ի՝ «մազերը ներկած» աշխատակից Սիրանուշին հե՞տ են կանչել


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՍԱՍ գրուպի» «նախընտրական» ձայնագրության առթիվ նյութերը փոխանցվել են ՀՔԾ, սակայն դեռ քրգործ չի հարուցվել: Այս մասին «Փաստը» տեղեկացավ ՀՔԾ մամուլի ծառայությունից: Իսկ մինչ դատախազությունն ու ՀՔԾ-ն նորից ու նորից լսում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը ու չեն կողմնորոշվում՝ ինչ անել, «ՍԱՍ»-ում հաշվեհարդար են տեսնում ձայներ չբերած աշխատակիցներից: Մասնավորապես երեկվա «ՀԺ»-ից պարզ դարձավ, որ հայտնի ժողովի մասնակիցներից մեկը՝ Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշ Թումասյանը, այլևս չի աշխատում ՍԱՍ–ում: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով, ժողովը վարողն ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,- հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»:
Հարցին, թե վերականգնվել է աշխատանքում, տիկին Արփենիկն ասաց. «Չի վերականգնվել: Ինքը ուրիշի փոխարեն ա աշխատել, մինչև էդ տվյալ անձը պետք ա գնար, հիմա ինքը նորից աշխատանք ունի»: Հիշեցրինք, որ երեկ Սիրանուշն ասել էր, որ չի աշխատում այլևս ՍԱՍ-ում: «Խնդրում եմ ձեր հարցերով ուրիշներին դիմեք:

Երեկ ի՞նչ կապ ունի ոնց ա ասել, ինքը աշխատանք ունեցել ա»,- ասաց մայրը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՍԱՍ-ից զանգել կանչել են, ասաց. «Չէ, իր հետ պայմանավորվածություն ունեցել են, որ մի ժամանակ տանը պիտի մնա, մինչև իր համար գործը կարգավորվի: Շատ գոհ ա եղել ինքը իրա ամբողջ տնօրինությունից: Ինքը էդտեղ միշտ էլ աշխատանք ունեցել ա, ուղղակի պատճառներ կար, որ տվյալ ժամանակ ինքը պետք ա տանը մնար, հետո նորից գնար աշխատանքի»: «ՍԱՍ գրուպի» աշխատակցի մայրը նաև տեղյակ չէ՝ իր աղջիկը պայմանագրո՞վ է աշխատում ՍԱՍ-ում, թե՝ ոչ. «Չգիտեմ: Հիմա ինքը աշխատանքի չի, բայց աշխատանքի լինելու է»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով դեպքին՝ ասաց. «Կարծում եմ, որ ՍԱՍ-ի ղեկավարությունը «հետևողական» է եղել և անկախ այն բանից, որ բացահայտվել է այդ ձայնագրությունը, պատժում է այն մարդկանց, ովքեր ձայն չեն բերել սեփականատիրոջը: Իսկ որ այդ աշխատակիցը կամ նրա մայրը խուսափում են ուղիղ պատասխաններ տալ, ուրեմն կամ ՍԱՍ-ից ասել են, որ չասեն, թե չէ ավելի վատ կլինի, կամ դեռևս հույսեր են փայփայում, որ կարող է հետ ընդունեն աշխատանքի` համատարած գործազրկության այս պայմաններում, և նրան մեղադրելը տեղին չէ»:

Ըստ նրա՝ աշխատողի իրավունքը Հայաստանում գրեթե պաշտպանված չէ, պաշտպանված կլինի այն դեպքում, երբ աշխատողները համարձակություն ունենան և ստեղծեն արհմիություններ:
Իրավաբան Արմինե Շումովիչը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ եթե գործատուն կարգ է խախտել և իրեն անհիմն աշխատանքից հեռացրել է, այդ դեպքում աշխատակիցը պետք է դիմի Առաջին ատյանի դատարան, որպեսզի գործատեղում իրեն վերականգնեն. «Ու հարկադիր պարապուրդի համար աշխատավարձը պետք է իրեն վճարվի: Դեպքերը շատ են, երբ դատարանը պարտադրում է, որ գործատուն վերականգնի ու կնքի աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ»:
Ըստ իրավաբանի՝ նախկինում աշխատանքի տեսչությունը որոշ չափով աշխատակիցների իրավունքների հարցը լուծում էր, սակայն հիմա լուծարվել ու միացվել է նախարարությանը ու ավելի բարձիթողի վիճակում է այդ հարցը:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan