Մխիթարյանը կարող է վրեժ լուծել Մոուրինյոյից
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Մխիթարյանը կարող է վրեժ լուծել Մոուրինյոյից


 

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի Արսենալ։ Թերևս սա լավագույն տարբերակն է, քանի որ «զինագործների» կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հնարավորություն կստանա վերագտնել երբեմնի լավագույն որակներն ու մասնակից դառնալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խաղային փորձարկումներին ու մարտավարական նորարարություններին։

Վենգերը լավագույններից մեկն է խաղացողներին ինտեգրելու, մոտիվացնելու և բացելու տեսանկյունից։ Մխիթարյանից պահանջվում է միայն ադապտացվել Արսենալի յուրօրինակ փիլիսոփայությանը, վերականգնել մարզավիճակը և հարմարվել Վենգերի բնավորության հետ։ Այո՛, նա հաստատուն սկզբունքներ և ծանր բնավորություն ունեցող մասնագետ է, ու Մխիթարյանին նոր փորձություններ են սպասվում, որոնք նա պետք է հաղթահարի։

Իսկ ինչ վերաբերում է Մանչեստր Յունայթեդին և Ժոզե Մոուրինյոյին, ապա պետք է արձանագրել, որ Հենոն իսկապես չկարողացավ ինտեգրվել «կարմիր սատանաների» կազմում և դառնալ Մոուրինյոյի խաղային փիլիսոփայության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Հնարավոր է իրավիճակն այլ լիներ, եթե Մանչեստրը գլխավորեր Ալեքս Ֆերգյուսոնը, բայց ունենք այն, ինչ-որ ունենք, սըր Ալեքսը հեռացել է՝ հեռվից լուռ հետևելով, թե ինչպես է Մոուրինյոն Եվրոպայի ամենահարձակվողական թիմերից մեկը փոխակերպում տոտալ պաշտպանություն դավանող «միջնաբերդի»։ Այսպիսի պայմաններում Հենրիխը ոչինչ անել չէր կարող, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իսկապես այդքան էլ բարձրակարգ խաղ ցույց չէր տալիս։

Պետք է հասկանալ, որ Մոուրինյոն իսկապես պատմություն կերտող մեծ մարզիչ է ու այդ ճանապարհին բնական է, որ շատերը պետք է դուրս մղվեն, իսկ ոմանց ճակատագրերը պարզապես պետք է խեղվեն։ Սա ավելի քան օրինաչափ է ու տրամաբանական, քանի որ առանց այդ վճռականության երբեք հնարավոր չի լինի հաջողության հասնել։

Մխիթարյանը պարզապես չդիմացավ մրցավազքին և դուրս մղվեց։ Ասվածի համատեքստում հօդս է ցնդում Հայաստանում տարածված այն մտայնությունը, թե իբրև թե Մոուրինյոն թույլ մասնագետ է և անձնական խնդիրներից ելնելով խնդիրներ է առաջացրել «հանճարեղ» Հենոյի համար։ Երիցս ո՛չ, պարզապես Հենոն չի համապատասխանել մարզչի խաղային պատկերացումներին և իր առջև դրված խնդիրները ըստ պատշաճի չի իրականացրել։

Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է Մոուրինյոն թույլ մասնագետ լինել, եթե երկու տարբեր ակումների՝ Պորտուի և Ինտերի հետ միասին տարբեր ժամանակներում դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող, Պորտուգալիաում, Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում նրա գլխավորած թիմերը հասել են բացառիկ արդյունքների։

Բավական է միայն նշել, որ նրա գլխավորած Չելսին 2000-ական թթ․ դարձավ Եվրոպայի հզորագույն և ամենաագրեսիվ թիմերից մեկը։ Այդ շրջանում անպարտելի Բարսելոնային լուրջ դիմադրություն կարողանում էին ցույց տալ միայն «ազնվականները» Մոուրինյոյի գլխավորությամբ։

Եվ այսպես, նրա նվաճուրմներն ու ռեկորդները բազմաթիվ են, որոնք վկայությունն են այն բանի, որ Ժոզեն ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկն է։ Բացի այդ Մոուրինյոյի կարիերան դեռ առջևում է և վստահաբար նա դեռևս հասնելու է նորանոր բարձունքների։

Իսկ Հենրիխ Մխիթարյանը արդեն 29 տարեկան է։ Ֆուտբոլում դա տարիք է, երբ արդեն աստիճանաբար նշմարվում է հանգստի գնալու հեռանկարը։ Եվ այս տեսանկյունից Հենրիխը պետք է փորձի Արսենալում հասնել առավելագույնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, այդ թիմը տիտղոսներ նվաճելու համար չէ։ Դա պարզապես Արսենալն է իր բացառիկ դիմագծով և ուրույն փիլիսոփայությամբ։

Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ Հենոն կարող է վրեժ լուծել Մոուրինյոյից՝ դառնալով զինագործների առաջատարներից մեկը և հնարավորության դեպքում գոլ խփելով Արսենալ-Մանչեստր Յունայթեդ առաջիկա խաղում. գրում է hraparak.am-ը;

 

loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan