Արմեն Սարգսյանը փակեց եռանկյունին. Սերժ Սարգսյանի որոշումը

ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը վաղը կասի Հայաստանի չորորդ նախագահի թեկնածուի անունը:
Շարմազանովը ակնարկել է, որ այդ թեկնածուն լինելու է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որի անունը բավական բաց տեքստով սկսեց շրջանառվել հատկապես այն բանից հետո, երբ մտավորականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը թվարկեց նախագահի իր պատկերացումը կազմավորող հատկանիշները:
Դրանից հետո պարզ դարձավ, որ մինչ այդ շրջանառված մյուս անունները ինքնաբերաբար կամ ինչպես Գագիկ Ծառուկյանը կասեր՝ ինքնըստինքյան դուրս են մնում ցանկից:
Գագիկ Ծառուկյանը Հայաստանի չորրորդ նախագահի հարցում ստանձնել է առանձնահատուկ դերակատարում՝ կամա, թե ակամա:
Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի կարող առաջին փուլով նախագահ ընտրել, եթե Ծառուկյան դաշինքի նվազագույնը 14 ձայն չմիանա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի քվեարկությանը: Իսկ եթե խորհրդարանում առաջին իսկ փուլից չհաջողվի ընտրել նախագահ, ապա դա հարված կլինի ոչ այնքան ՀՀԿ-ին, որքան Արմեն Սարգսյանին:
Ըստ ամենայնի, Սարգսյանը լավ է պատկերացնում, թե որքան կթուլանա իր թեկուզ բարոյական ազդեցությունը՝ առանց այդ էլ թույլ նախագահական ինստիտուտի պարագայում, եթե նա չկարողանա առաջին իսկ փուլով կամ Սերժ Սարգսյանի ասած ընդարձակ մեծամասնությամբ դառնալ նախագահ:
Իսկ Արմեն Սարգսյանի գլխավոր հավատամքը հենց հեղինակությունն է: Հետեւաբար, Սերժ Սարգսյանը այսօր Արմեն Սարգսյանին թերեւս պետք է ասի, որ Գագիկ Ծառուկյանը համաձայն է:
Մանրամասն՝ այստեղ