Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00

«Նրան սպանեց քաղցկեղը...» Մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը


 

37 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Կինոքննադատ Անդրեյ Պլախովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երիտասարդ ռեժիսորը հիվանդ էր։

«Նրան սպանեց քաղցկեղը։ Հնարավոր չէ հավատալ 37 տարեկան գեղեցիկ կնոջ մահվանը…»,- գրել է Պլախովը։

«Այդ ես չեմ… ֆիլմը Մարիան սկսում է մի տեսարանով, երբ ինքն օդապարիկով վեր է բարձրանում և Սաշան (Մարիայի դուստրը) կոկորդը պատռելով բղավում է մոր ետևից: Նա շատ ավելի շուտ գիտեր ու պատկերել էր այն, ինչի հետ իրեն սիրողների համար համակերպվելն անչափելի ցավոտ է …

Թռիչքդ թող խաղաղ լինի, սիրելիս…»,-ռեժիսորի մահվան առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևանում, 90-ականների ծանր տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը:

Նրա դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում և «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմ:

2006 թ․ էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում Մարիան աշխատել է այնպիսի երևելի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին` առանց պատերազմի:

Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարվա հոկտեմբերին Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կինոնկարը մասնակցեց հեղինակավոր Լոնդոնի միջազգային փառատոնին:

Ավելի ուշ «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակին։

loading...
Մարջան Ավետիսյանը սիրելիի հետ համբույրի լուսանկար է հրապարակել. Ահա, թե ով է նա. ՖՈՏՈ Փաշինյանի «50 հազար դոլարանոց Franck Muller ժամացույցը». ի՞նչ արժե այն իրականում Արտակ Զեյնալյանը այցելել է ՔՊ շտաբ և շնորհավորել Հայկ Մարությանին. (Տեսանյութ) Ում օգտին է քվեարկել Մկրտիչ Արզումանյանը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները. «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տոնում Ինչ վիճակ է այս պահին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում. (Video) Ինչ է կատարվում Հայկ Մարությանի շտաբում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ռուբեն Հայրապետյանի վերջին հարվածը․ Վանեցյանի համար անսպասելի էր, բայց․․․ Լավ նորություն ՀՖՖ-ից Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին. (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը՝ հազիվ հիշեց «Կենտրոնի Պետրոսին»․ (տեսանյութ) Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին

Яндекс.Метрика
website by Sargssyan