44-ամյա բժիշկն ինքնասպանություն է գործել՝ թողնելով նամակներ, հարազատներին

Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ լոգարանում կախված տղամարդը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Միքայել Հակոբյանն էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ նամակ, որոնք Մ. Հակոբյանը հասցեագրել էր՝ մեկը աղջկան, մեկը տղային, մեկն էլ՝ կնոջը: Միքայել Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ նրա կինը՝ բուժքույր:
Տղային ու աղջկան նա խնդրել է ներել իրեն այս քայլի համար, հայտնել է, որ նրանց շատ է սիրել, իսկ կնոջը հասցեագրած նամակում գրել է. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»: