Ինչու էր Ռ. Քոչարյանը Բաղրամյան 26 կանչել Վ. Սիրադեղյանի գործով դատավորին. բացահայտումներ

Խորհրդային տարիներին բռնադատված այլախոհ, պոետ Մերուժան Հովհաննիսյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Վանո Սիրադեղյանի դատավարության ընթացքում քաղաքական կուլիսներում տեղի ունեցած իրադարձություններից:
Վանո Սիրադեղյանի գործով դատավոր Ռազմիկ Թովմասյանը, որն օրեր առաջ վախճանվեց, պարզվում է, Մերուժանի 40 տարվա ընկերն է եղել: Մերուժանը Թովմասյանի եւ Սիրադեղյանի միջեւ հեռակա կապ է պահել եւ վերջինիս պարբերաբար զգուշացրել է սպասվող զարգացումների մասին:
Ինչպես են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Դավիթ Հարությունյանը Սիրադեղյանի գործով դատավորին Քոչարյանի հրահանգով տարել Բաղրամյան 26, ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս եւ քաղաքական կուլիսներում այդ օրերին տեղի ունեցող մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել Մերուժանը:
Մերուժանի նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:
Ուշադրություն! «Հայկական Ժամանակ»-ը տպագրվում է սահմանափակ տպաքանակով, թերթի օրինակը կարող եք ձեռք բերել մասնավոր կրպակներում, փողոցային հատավաճառներից, «Հայփոստի» փոստային բաժանմունքներում եւ «Պրեսստենդ»-ի կանաչ կրպակներում: Թերթն ամենօրյա ռեժիմով կարող եք ստանալ նաեւ ձեր տանը կամ ցանկացած այլ հասցեով՝ բաժանորդագրության միջոցով:
* Բաժանորդագրվելու համար պետք է զանգահարել ՝ 077-01-60-66 համարով:
* Թերթի որակի, բովանդակության, ձեզ հասանելի ինֆորմացիան փոխանցելու, կամ ձեզ հուզող խնդրին անդրադառնալու հարցերով՝ 091-01-02-77 հեռախոսահամարով: