Հավանական պատերազմը՝ տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին. կլինի երկարաժամկետ. Ս Գրիգորյան

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ու այս պարագայում է, որ ԱՄՆ-ն այդպիսի մակարդակով ընդունեց Բակո Սահակյանին, պատասխան տալով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը», -ասաց, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գիրգորյանը, Ազատություն ռադիոկայանի եթերում, խոսելով Բակո Սահակյանի այցի կարևորությունից և հնարավոր պատերազմի նախանշաններից:
Գրիգորյանը նշեց, որ առկա են բոլոր չափորոշիչները, որոնք հիմք են տալիս ասելու, որ պատերազմ լինելու է, և դրանք երեքն են՝ քաղաքական պատրաստվածություն, ռազմական, ինֆորմացիոն պատերազմ.
«Առաջին անգամն է, որ Ալիևը հայտարարում է՝ մեր պետական քաղաքականության մեջ մենք ամրագրում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է մտնենք և գրավենք Երևանը, Զանգեզուրը:
Ադրբեջանում շարունակվում են մեծամասշտաբ զորավարժություններ՝ մոտավորապես 25 000 զինվոր, ռազմատեխնիկա՝ 1000 տանկեր և БТР-ներ, բավական մոտ Ղարաբաղի սահմանին, և այս ամենը պատահականություն չէ:
Նաև առկա է ինֆորմացիոն պատերազմ, որից պարզ երևում է , որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանին:
Այս բոլորը հիմք են, որոնք ցույց են տալիս, որ ապրիլից հետո՝ Ալիևի իշխանության ամրապնդումից հետո, վերջինս կսկսի կտրուկ քայլեր անել»,-ասաց Ս. Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք 2018թ.-ի ապրիլին կլինի այն ինչ եղավ 2016թ.-ի ապրիլին, քաղաքագետը նշեց, որ իր համոզմամբ դա կտրաբերիվի քառօրյա պատերազմից, ունենալ երկարաժամկետ բնույթ.
«Կլինի երկարաժամկետ պատերազմ, քանի որ Ադրբեջանը ցանկանում է այդ հարցը վերջնական լուծել:
Հավանական պատերազմը՝ ըստ երևույթին տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին»,-նշեց քաղաքագետը, հավելելով, որ պետք է անպայման կանխարգելիչ քայլեր ձեռնարկել. Politik.am-ը: