Այսօր՝ 07 հունիսի 2020թ., 00:00

Ի՞նչն է ամենաշատը բարկացնում ու հունից հանում հորոսկոպի յուրաքանչյուր նշանին


Ձեր ընկերը շատ ջղայի՞ն է և անգամ մի փոքր բանից նյարդայնանո՞ւմ է։ Միգուցե նրան նեղացրել եք, չեք պատասխանել նրա ուղարկած նամակին, անտեսել եք և այլն։

 

Հասկանալու համար, թե ինչը կարող է ամենաշատը բարկացնել մարդուն, անհրաժեշտ է ուսումնասիրել հորոսկոպի յուրաքնաչյուր նշանին բնորոշ գծերը՝ ներառյալ, թե որ առումներով են նրանք առավել զգայուն։ Որոշ նշանների համար, սակայն, դժվար է ասել, թե ինչն է ամենանյարդայնացնողը, քանի որ ոմանք շատ հանգիստ են, իսկ նրանց հունից հանելը բավականին դժվար է։

angry zodiac FI

Այնուամենայնիվ, ձեզ ենք ներկայացնում, թե ինչն է ամենաշատը զայրացնում հորոսկոպի յուրաքանչյուր նշանին։

Խոյ

Հաշվի առնելով այն, որ հորոսկոպի այս նշանը հաճախ ասոցացվում է պատերազմի հետ, դժվար է ասել, թե կոնկրետ ինչը կարող է նյարդայնացնել նրանց։ Մի փոքր անհարգալից վերաբերմունք, և նրանք միանգամից կկատաղեն։ Բայց, իհարկե, բռունցքներին անցնելու փոխարեն միշտ պետք է հարցը լուծել խոսքի օգնությամբ։

Ցուլ

Հակառակ Խոյերի՝ Ցլերին բարկացնելը հեշտ բան չէ։ Սակայն եթե վիրավորեք նրա եսը, ապա պատրաստ եղեք լեզվակռվի, ինչից հետո նրա սիրտը կրկին գրավելը շատ դժվար կլինի։

Երկվորյակներ

Երկվորյակները հայտնի են իրենց ընկերասիրությամբ։ Բնավորության հենց այդ գծի պատճառով էլ Երկվորյակներին ամենից շատ նյարդայնացնում է անտեսված ու արհամարված լինելը։ Չնեղացնելու համար անհրաժեշտ է միշտ նրանց ուշադրություն դարձնել և ոչ մի դեպքում չանտեսել։

Image result for angry couple

Խեցգետին

Խեցգետինները սովորաբար իրենց բարկությունը պահում են իրենց ներսում։ Նրանցից իսկապես դժվար է իմանալ, թե ինչու են զայրացել կամ նեղացել, քանի որ առավել ներամփոփ են։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Խեցգետինները տանել չեն կարողանում այն պահը, երբ մարդիկ չեն հասկանում իրենց։ Ընդամենը այս փոքրիկ բանը նրանց կարող է նեղացնել, այդ պատճառով մի փոքր ավելի համբերատար եղեք Խեցգետինների հետ և փորձեք լավ հասկանալ, թե ինչ են ուզում ասել։

Առյուծ

Իզուր չէ, որ հորոսկոպի այս նշանի անվանումն Առյուծ է․ նրանք առյուծի նման ագրեսիվ են և երբեք ոչ մի դեպքում ոչինչ չեն կարողանում իրենց ներսում պահել։ Որոշ Առյուծներ երբեմն չեն կարողանում անգամ ղեկավարել իրենց լեզուն և ասում են բաներ, որոնց համար հետո զղջում են։ Իսկ ինչի՞ պատճառով են նրանք ամենից շատ բարկանում։ Իհարկե, անվերջ խորհուրդների. չէ՞ որ նրանք առյուծ են և կարիք չունեն որևէ մեկի ուղղորդության։ Եթե չեք ուզում, որ Առյուծը բարկանա, ապա թույլ տվեք, որ նա ինքնուրույն գործի։

Կույս

Չնայած Կույսերը սիրում են քննադատել ամեն հնարավոր բան, նրանք միշտ խուսափում են կոնֆլիկտներից։ Հակառակ Առյուծների՝ Կույսերը կարողանում են լեզուն շուրթերի ետևում պահել։ Սակայն փորձեք քննադատել ու որևէ վատ խոսք ասել հենց նրանց՝ Կույսերին, և ականատես կլինեք իսկական պատերազմի։

Կշեռք

Կշեռքները նույնպես բավականին հանդարտ մարդիկ են։ Նրանց միանգամից բարկացնելը գրեթե անհնար է, փոխարենը նրանք ժամանակի ընթացքում կկուտակեն փոքր բաները և մի օր կպոռթկան՝ հիշեցնելով այն բոլոր «վատությունները», որ արել եք նրանց։ Կշեռքները տանել չեն կարողանում, երբ իրենց խաբում են, ուստի եթե չեք ուզում, որ որոշ ժամանակ անց Կշեռքը շատ ուժեղ բարկանա ձեզ վրա, ապա մի ստեք նրանց։

Կարիճ

Կարիճներն իրենց էմոցիաները կառավարելու լավ վարպետներ են։ Նրանք շատ հեշտությամբ են վստահում մարդկանց և այդ պատճառով շատ են նյարդայնանում և իրենք իրենց մեղադրում, երբ որևէ մեկը հուսախաբ է անում։

Загрузка...

Աղեղնավոր

Ինչո՞ւ բարկանալ, եթե աշխարհը լի է հաճելի ու դրական բաներով։ Սա է Աղեղնավորների կարգախոսը, որից ելնելով էլ հայտնի է դարձել, թե ինչն է նրանց բարկացնում՝ հոռետեսությունը։ Նրանք տանել չեն կարողանում կյանքից անընդհատ դժգոհող և փնթփնթան մարդկանց։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն էլ հայտնի են որպես մարդիկ, ովքեր միշտ ջղային են, անգամ եթե չկա որևէ պատճառ։ Եթե անընդհատ դիտողություններ անեք նրանց՝ պարբերաբար ասելով, որ պետք է ուրախ լինել և այլն, ապա շատ հավանական է, որ նրանք կբարկանան ձեզ վրա։ Նրանց ավելի լավատես դարձնելու համար փորձեք այլ եղանակներ փնտրել։ 

Ջրհոս

Ջրհոսները շատ մտածկոտ մարդիկ են և սիրում են հաճելի զրուցակցի հետ նստել ու անվերջ խոսել տարատեսակ թեմաներից։ Նրանք ագրեսիվ կռիվների փոխարեն նախընտրում են խոսել այն մարդու հետ, ով բարկացնում է իրենց և ամեն ինչ հանգիստ կերպով կարգավորել։ Բայց մի բան հիշեք․ Ջրհոսների հասցեին ոչ մի դեպքում անձնական վիրավորանքներ չհասցնեք, քանի որ միգուցե միանգամից չզայրանան, բայց հաստատ կնեղանան ձեզնից։

Ձկներ

Ա՜խ, այդ լացկան Ձկները։ Նյարդայնանալիս նրանք միանգամից հուզվում են և թույլ մարդու տպավորություն թողնում, ինչն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Դժվար է նշել կոնկրետ մի բան, որը կնեղացնի կամ կբարկացնի Ձկներին, քանի որ նրանք շատ զգայուն են։ Ուղղակի հոգատար եղեք նրանց հանդեպ և երբեք չեք տեսնի նրանց արցունքները. գրում է Blognew.am-ը:

Загрузка...
Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan