Այսօր՝ 17 նոյեմբերի 2019թ., 00:00

Ամաչում եմ տրանսպորտ նստել. աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս. (Ֆոտո)


 

Ամեն օր առավոտյան սթրես եմ ապրում նայելով, թե մայրաքաղաքի բնակիչները ինչպես են երթևեկում հասարակական տրանսպորտով:

Շուրջ երեսուն հոգի կանգառում սպասում են, որ մոտեցող երթուղայինում գոնե մի ասեղ գցելու տեղ լինի, մի կերպ խցկվեն ու ճմրթվելով հասնեն աշխատատեղ կամ դասի:

Ժամանակավորապես շախմատի ձիու կեցվածք ընդունելով սեղմվում են դիմացի կանգնածին, այդ մեկը՝ հաջորդին… ու այդպես շարունակ․․․ Տրանսպորտը, որը գալիս է, ու, թվում է, թե այլևս խցկվելու տեղ չկա, հրաշքի պես մեծացնում է տարողունակությունը և, արի ու տես, որ ևս երեք հոգու հոջողվում է խցկվել-հարմարվել: Ի՞նչ անեն՝ ստիպված են, ուշանում են:

600x580

Չգիտես ինչու, հասարակական տրանսպորտից օգտվողների գերակշիռ մասը կանայք ու աղջիկներ են․ տղամարդիկ, անհասկանալի տրամաբանությամբ, կամ մեքենաների ղեկին են կամ տաքսիների մեջ։

Ու, հակառակի պես, տրանսպորտից օգտվող հատուկ կենտ տղամարդկանց մեջ հաճախ են հանդիպում անբավարարվածները։ Սրանց դուր է գալիս սեղմված-հպված կեցվածքը, ու հարմար առիթը բաց չեն թողնում․․․

Ուշադիր՝ չպետք է հանգել նոր, տպավորչ զգեստդ, որը կարող է մեկի աչքը շոյել ու․․․ անախորժություն առաջացնել: Չպետք է հագնել նոր կամ խնամված կոշիկներ, որովհետև, միևնույն է` տրանսպորտում դրանք մի քանի անգամ տրորվելու են: Աշխատատեղ հասնելուց զգալի ժամանակ է պետք՝ ուշքի գալու, տեսքդ կարգավորելու համար:

600x580Դե՝ բաց պատուհաններից անգթորեն թափանցող արևն էլ այնքան ուժեղ է տաքացնում, որ ուղևորները քրտնխաշ են լինում։ Ու թե պատահական մի նստատեղ էլ ազատ լինի՝ կգերադասես չնստել այրող «աթոռին»։

Ասեմ, որ նամակով դիմել եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ առաջարկելով, որ տրանսպորտային միջոցներում վարագույներ կախվեն՝ կանխելու համար «արևայրուքների» դեպքերը։

600x580

Անկեղծ լինեմ՝ ամաչում եմ առավոտյան ու երեկոյան տրանսպորտ նստել․ աղջկական արժանապատվությունս թույլ չի տալիս։ Հնարավոր չէ՞ ավելացնել երթուղիների թիվը, գոնե, առավոտյան պիկ ժամերին տրանսպորտային միջոցների քանակն ավելացնել կամ երթուղային տաքսիների փոխարեն ավտոբուսներ շահագործել։ Թեև՝ եղած փոքրիկ ավտոբուսներում էլ պատկերը, գրեթե, նույնն է։

Տեքստը և լուսանկարները՝ Մերի Սելումյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Загрузка...
Առաջիկա օրերի եղանակի մասին Մերկելը՝ Աննա հակոբյանի մասին «Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը «Ովքեր են եղել Նիկոլի շիրմաքարը տեղադրողները» Քարդաշյանը գտել է՝ իր կյանքը փրկած գյումրեցի տղային և հանդիպում ունեցել Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին Սամվել Ալեքսանյանի նվերը՝ Քարդաշյանին Արմեն Սարգսյանի նվերը՝ Քարդաշյանին Քիմ Քարդաշյանի նոր անակնկալը՝ երևանցիներին Իննա Խոջամիրյանը հանդիպում է Զիրոյանի հե՞տ․ հետևորդները շոկի մեջ են․ (Ֆոտո) Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ Թրամփի ուշագրավ անդրադարձը Փաշինյանի ԱՄՆ-ի ելույթին Առաջին կադրերը՝ Ծառուկյանի դստեր պասակադրությունից․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan