Այսօր՝ 12 դեկտեմբերի 2019թ., 00:00

ԱՄՆ-ն հարվածեց. Ռուսաստանի անսպասելի պատասխանը (Photo)


Ապրիլի 14-ի լույս գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ Դումա քաղաքում քիմիական հարձակմանն ի պատասխան, որի իրականացման համար Արեւմուտքը մեղադրում է սիրիական զինվորականներին։ ԱՄՆ հայտարարության համաձայն՝ հարվածներն իրականացվել են Դամասկոսի եւ Հոմսի շրջաններում երեք թիրախների ուղղությամբ, որոնք ենթադրաբար կապված են քիմիական զենքի ստեղծման սիրիական ծրագրի հետ։ Դրանք են՝ գիտահետազոտական ինստիտուտը, հրամանատարական կետը եւ պահեստները, ինչպես նաեւ քիմիական զենքի երկու պահեստ Հոմս նահանգում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Ղուտայի Ադ Դումեյր օդանավակայանը։

Загрузка...

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սիրիայի ուղղությամբ ավելի քան 100 հրթիռ է արձակվել։ Ռուսական զինվորականների տվյալներով՝ մարտի մեջ են մտել Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, որոնց հաջողվել է խոցել կոալիցիայի հրթիռների զգալի մասը։ 103 թեւավոր հրթիռներից սիրիական ՀՕՊ-երին հաջողվել է խոցել 71-ը։ Հարվածին արձագանքելու համար գործի են դրվել Սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներ՝ Ս-125, Ս-200, «Բուկ» եւ «Խորանարդ» համակարգերը, որոնք ավելի քան 30 տարի առաջ արտադրվել էին Խորհրդային Միությունում։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործի են դրվել Թագավորության ռազմաօդային ուժերի Tornado GR4 տեսակի չորս ինքնաթիռ։ Նրանք Հոմսից ոչ հետո ենթադրյալ քիմիական զենքի պահեստի ուղղությամբ արձակել են Strom Shadow թեւավոր հրթիռներ։

Ֆրանսիան հայտնել է, որ հրթիռները արձակվել են Rafale կործանիչներից՝ մեկնարկելով Կիպրոսում բրիտանական բազայից։ ԱՄՆ ՊՆ-ն գործողություններն անվանել են «միանգամյա»։ Նախարար Ջոն Մետիսի խոսքով՝ այս հարվածը կրկնակի հզոր էր նախորդից, երբ ԱՄՆ-ն, ի պատասխան քիմիական հարձակման, ռմբակոծել էր սիրիական ռազմական «Շարիաթ» օդանավակայանը։ Մոտակա ժամանակներս նոր հարվածներ ամերիկացիները չեն նախատեսում։ ԱՄՆ հրամանատարների շտաբի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի, ապա նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի փոխանցմամբ՝ իրենք Ռուսաստանին նախազգուշացրել էին։ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին հայտնել է, որ Սիրիայի խաղաղ բնակիչների եւ բանակի շրջանում զոհեր չկան։ Պուտինն այս գործողություններն անվանել է «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ, որը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջին գոտում»։

Աղբյուրը` news.am

Загрузка...
Չհագեցա, չկշտացա իմ երկրից. հարցազրույց Սոս Սարգսյանի կենսագրական գրքի հեղինակի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպես է Միհրանը՝ ամուսնոթյան առաջարկ անում, Արփիին Առաջիկա օրերի եղանակի մասին Մերկելը՝ Աննա հակոբյանի մասին «Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը «Ովքեր են եղել Նիկոլի շիրմաքարը տեղադրողները» Քարդաշյանը գտել է՝ իր կյանքը փրկած գյումրեցի տղային և հանդիպում ունեցել Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին Սամվել Ալեքսանյանի նվերը՝ Քարդաշյանին Արմեն Սարգսյանի նվերը՝ Քարդաշյանին Քիմ Քարդաշյանի նոր անակնկալը՝ երևանցիներին Իննա Խոջամիրյանը հանդիպում է Զիրոյանի հե՞տ․ հետևորդները շոկի մեջ են․ (Ֆոտո) Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ

Яндекс.Метрика
website by Sargssyan