Մարսելի հայերը ՀՀ հյուպատոսությունից հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել

«Մերժիր Սերժին» կարգախոսը կրող ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Մարսելահայությունը երեկ հավաքվել է հյուպատոսարանի մոտ՝ վանկարկելով՝ Քայլ արա, մերժիր Սերժին։
Ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ծավալվող պայքարին․
«Ձեր պայքարն արդար է, այն ուղղած է Հայաստանում արդար իշխանության վերականգնմանը, քաղբանտարկյալների ազատմանը, և վերջապես ամենակարևորը՝ հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմված կլանային իշխանությանն վերացմանը և դեմոկրատիայի հաստատմանը», դիմել են նրանք հայրենակիցներին և ասել, որ աջակցում են։
Загрузка...
Այնուհետև ակցիայի մասնակիցները հյուպատոսարանից պոկել են Սերժ Սարգսյանի նկարը, ապա այրել այն։
Загрузка...