ՀՀԿ-ն մանրախնդիր վրեժ է լուծում Նիկոլից. Ինչ է կատարվել...
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

ՀՀԿ-ն մանրախնդիր վրեժ է լուծում Նիկոլից. Ինչ է կատարվել...


 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության հետ, որի արդյունքում էլ խորհրդարանի մեծամասնություն կազմող այս կուսակցությունը պետք է որոշում ընդունի մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրության քվեարկության հարցում:
Հարցուպատասխանը բավական ուշագրավ է:

ՀՀԿ-ականները հարցերը տվել են «հակառակ ծայրից», եւ դրանք կարելի է բաժանել երկու խմբի. Առաջին, Նիկոլին հիշեցնում են նախկինում աված նրա հայտարարությունները մասնավորապես պրո-ռուսական բլոկների՝ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին, ու արձանագրում, որ պատգամավոր Փաշինյանն ու վարչապետի թեկնածու Փաշինյանը տրամագծորեն հակառակ բաներ են խոսում:

Հարցերի երկրորդ խումբը վերաբերում է այն խնդիրներին, որոնցում Նիկոլ Փաշինյանը նախկինում մեղադրել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Օրինակ, հարցնում են Ղարաբաղի խնդրից, շրջափակումից ու Նաիրիտի վերագործարկումից:

ՀՀԿ-ն Նիկոլին տալիս է այդ հարցերը, Նիկոլն այս հարցերի կապակցությամբ ըստ էության ասում է նույն բաները, ինչ իշխանությունը, եւ ըստ էության այլ բան հնարավոր էլ չէ ասել:

Այսպիսով, ՀՀԿ-ն վրեժ է լուծում Նիկոլից, լավ նախապատրաստվելով այս հանդիպմանը եւ ուղղելով այնպիսի հարցեր, որոնք ըստ էության այլ պատասխան չունեն, կամ հակասում են Նիկոլի նախորդ ասածներին: ՀՀԿ-ն այսպիսով մի կողմից փորձում է հանել Սերժ Սարգսյանի վրեժը, որը լրատվամիջոցների ներկայությամբ բավական նվաստացված դուրս եկավ Մարիոտում Նիկոլի հետ հանդիպումից, մյուս կողմից ցանկանում է ցույց տալ, որ մոտեցումներում տարբերություն չկա, եւ Սերժ Սարգսյանը ճիշտ էր:

Այդպես էլ նրան հայտարարում են:
Բնական է, որ ՀՀԿ-ն չէր հարցնի կեղծված ընտրությունների, մոնոպոլիաների, ռեկետի եւ այլ հանցագործությունների մասին, որ գործվել է իր իշխանության օրոք:

Նիկոլն ինքը համբերատար պատասխանում է հարցեին, պարզաբանումներ տալիս, փորձում հիմնավորել իր դիրքորոշումները: Հետաքրքիր է՝ ինչպես է քվեարկելու ՀՀԿ-ն. գրում է Lragir.am-ը:

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan