Քոչարյանի ճամպրուկը, Տեր-Պետրոսյանի լռությունը եւ Սերժ Սարգսյանի ուժը
Այսօր՝ 20 օգոստոսի 2018թ., 00:00

Քոչարյանի ճամպրուկը, Տեր-Պետրոսյանի լռությունը եւ Սերժ Սարգսյանի ուժը


 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՆՏՎ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Հայաստանում իրավիճակի եւ սպասվող քվեարկության մասին ասել է, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի Նիկոլ Փաշինյանին:
Քոչարյանի հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել Հայաստանում:

Նա բավական հետաքրքիր բան է ասում: Իշխանությունը իսկապես ոչ թե հանձնում են, այլ վերցնում, ձեռք բերում, նվաճում: Դա որեւէ նոր իշխանության ամրության, կանխատեսելիության կարեւոր հիմքերից մեկն է:

Այլ հարց է, թե ինչպիսի որակ է պարունակելու այդ ամրությունը եւ կանխատեսելիությունը: Այստեղ էլ էական է, թե ինչպիսի մեթոդներով եւ այսպես ասած գաղափարա-արժեքային հիմքերով է վարցվել, նվաճվել, ձեռք բերվել իշխանությունը:

Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կարողացել է վերցնել, ձեռք բերել, նվաճել: Այսինքն, առաջին այսպես ասած պայմանը կամ ասպեկտը առկա է, բավարարված է:

Ըստ այդմ, իշխանությունը նրան չի հանձնվում, այլ փոխանցվում է՝ ելնելով քաղաքական գործընթացի արդյունքից, որը Նիկոլ Փաշինյանը բնորոշել է թավշյա հեղափոխություն: Թավշյա ձեւակերպումը տվյալ պարագայում առանցքային է:

Այդ տեսանկյունից, առկա է թերեւս երկրորդ կարեւոր մի պայման կամ ասպեկտ՝ Նիկոլ Փաշինյանը իշխանություն վերցնելու գործընթացի հիմքում դրել է հանրության դերը, քաղաքացու դերը, ինչպես նաեւ բռնությունը, թշնամանքը եւ հաշվեհարդարը բացառելու սկզբունքը, դրանից բխող հասարակական եւ ազգային համերաշխության մթնոլորտ վերականգնելու գաղափարը:

Դա հույժ կարեւոր է, որպեսզի Հայաստանում ձեւավորվող նոր իշխանությունը եւ ընդհանրապես նոր Հայաստանը կայուն կանխատեսելի եւ ամուր լինի առաջին հերթին հենց որակական հեռանկարի առումով: Կլինի, թե ոչ, իհարկե կախված է մի շարք այլ գործոններից, սակայն նախադրյալներն այդ առումով ձեւավորված եւ ձեւակերպված են համարժեք:

Այդ ֆոնին էլ խիստ անհամարժեք է երկրորդ նախագահ Քոչարյանի պահվածքը եւ գնահատականը, որտեղ նա խոսում է, թե Նիկոլ Փաշինյանը ստիպում է մեծամասնությանը գնալ իր խղճի դեմ:

Իրականում, ստեղծվել է հակառակ վիճակ, եւ մեծամասնությունը գուցե բացառիկ դեպքով, կամ խիստ հազվադեպ դեպքով, քվեարկելով Նիկոլի վարչապետության օգտին, քվեարկում է պետական շահի հանդեպ խղճով ու մտքով, որովհետեւ պետության շահը պահանջում է դա:

Ընդ որում, խնդիրը միայն թավշյա հեղափոխության արդյունքի հետ հաշվի նստելը չէ: Խոշոր հաշվով, մոտ երկու տասնամյակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն իր անորակ կառավարման վատ արդյունքի պայմաններում ստացել է ոչ թե ազգային ատելության, այլ հենց ազգային համերաշխության ճանապարհով իշխանությունից հեռանալու հնարավորություն, որը անհրաժեշտ է թե այդ քաղաքական թիմին, թե առաջին հերթին պետությանը:

Այլ հարց է, որ երկրորդ նախագահի համար դա գուցե ընդունելի տարբերակ չէ, անխիղճ տարբերակ է, երբ իշխանությունը չի գնում ուժային դիմադրության, երբ ընդդիմությունը չի տալիս այդպիսի դիմադրության առիթ կամ պատճառ:

Այդ իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի համար թերեւս հասկանալի չէ: Բայց, գուցե չարժե խիստ դատել ու մեղադրել Քոչարյանին: Նա երբեք չի կարողացել լինել իր ժամանակից բարձր: Իսկ իր ժամանակը այժմ անցել է:

Խոսքը լայն իմաստով ժամանակի մասին է, որովհետեւ Քոչարյանն անցնող տասը տարում էր հրաժարվում հավատալ, որ իր ժամանակը անցել է: Բայց դա իր անձի ժամանակի հարցն էր: Այժմ ժամանակն անցել է փաթեթով, այն երեք անձանց՝ երեք նախագահների, որոնք Հայաստանի անկախության առաջին տարիները արժեզրկեցին 88-ի շարժման նկատմամբ:

Երեքից երկուսը ցուցաբերեցին առավել համարժեքություն: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուժ չգտավ Նիկոլի շարժմանը անձամբ աջակցություն հայտնելու, որպես երիտասարդ պետության Առաջին նախագահ, եւ չգտավ թերեւս հայտնի պատճառներով:

Բայց գոնե գտավ ուժ լռելու եւ այլ հայտարարություն չանելու, ի տարբերություն Քոչարյանի: Սերժ Սարգսյանը ավելի ուժեղ, նրանիցից թերեւս ամենաուժեղը գտնվեց, հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ էր՝ եւ մուննաթ չգալով ժամանակի վրա ու չանիծելով նոր ժամանակը:

Ընդ որում, եկածն էլ Նիկոլի ժամանակը չէ, դա թվացյալ է: Իրականում Նիկոլը պարզապես բերել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ նոր Հայաստանի ժամանակը:

Հենց քաղաքացին էլ գործնականում չպետք է թույլ տա, որ այն դառնա Նիկոլի ժամանակը: Չպետք է թույլ տա՝ օգնելով Նիկոլին եւ դրանով իսկ նրան դնելով պատասխանատվության առաջ. գրում է Lragir.am-ը:

Загрузка...
loading...
Դավիթ Պետրոսյանը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Քոչարյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան․ (տեսանյութ) Սիրուշոյի հայրը Ֆեյսբուքում պաշտպանում է խնամուն․ (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը փորձել է գնել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքը. (ՖՈՏՈ) Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից. Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր Մանվել Գրիգորյանի միակ ցանկություն... ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը հեռանում հյուրանոցից․ (տեսանյութ) Ցուցարաները ներխուժեցին Էրեբուի հյուրանոց․ տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր Փաշինյանի արած 12 ակնհայտ դրական փոփոխությունները՝ կետ առ կետ Սամվել Ալեքսանյանի դուստրը հրապարակել է առաջնեկի լուսանկարը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ Քոչարյանին բաց թողեցին. Ո՞վ զանգեց դատավորին Ինչ կատարվեց Քոչարյանի գործում. պլան Բ-ն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հորեղբոր ազատ արձակվելուց հետո «Այս կես ժամում մի տասն հոգի հասցրին զանգել ու բողոքվել դատարանից, մեկը լալիս էր, շատերը մտահոգ էին, թե՝ վե՞րջ, ե՞տ են գալիս դրանք» «Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ. վախենում եմ հիասթափեցնել». Նիկոլ Փաշինյանի նամակը Նիկոլ Փաշինյանի որդու առաջին լուսանկարները բանակից Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները, ովքեր առողջ որոշումներ են կայացնում ու աշխարհին ռեալ են նայում Այս միջոցը կիրառելուց հետո ձեր տան միջատներն ու մրջյունները կվերանան և այլևս նման խնդիրներ չեք ունենա Մինչ այս նման բան չի եղել. Սոնա Շահգելդյան. (Տեսանյութ) Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես Գումարեք ծննդյան օրը, ամիսը, տարին. կյանքի թիվը կպատմի՝ արդյոք ճի՞շտ ուղի եք ընտրել, թե՞ ոչ 14-ամյա կորած Հայկի մայրը սենսացիոն հայտարարություն է արել Հրապարակվել են Քոչարյանի համար ստատուս գրելու գները Ֆրանսահայ երիտասարդի զգուշացումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Փարիզ այցից առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ Նոր մանրամասներ․ ինչու՞ է քաղաքացին մեխել ոտքերը կառավարության շենքի առաջ ԱԱԾ-ն քիչ առաջ նոր տեսանյութ է հրապարակել. ինչպե՞ս է ձերբակալվում Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորած 45 պատգամավորներին

Яндекс.Метрика
website by Sargssyan